Գեղեցկուհի Աննա Դեմիրխանյանը` «Միսիս Գլոբ 2015» մրցույթի TOP 15-ում (ֆոտո)
LifestyleNews.am-ը գրում է.
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանի Շենժեն քաղաքում կայացավ «Միսիս Գլոբ 2015» հեղինակավոր գեղեցկության մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր գեղեցկուհի Աննա Դեմիրխանյանը: Այս մասին NEWS.am STYLE-ին տեղեկացրեց Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանը:

«Մրցույթին մասնակցում էին աշխարհի 60 երկրներից ժամանած գեղեցկուհիներ: Եզրափակիչ փուլում մեր գեղեցկուհի Աննան ընտրվեց TOP 30-ի մեջ, այնուհետեւ` TOP 15-ի:
Աննա Դեմիրխանյանը համարվում էր հաղթողի հիմնական թեկնածու, սակայն ճակատագրի բերումով նա չմտավ լավագույն հնգյակ: Այնուամենայնիվ, Աննան ստացավ TOP 15-ի հաղթողի թագը, վկայականը եւ տիտղոսը: Իսկ մրցույթի հաղթող ճանաչվեց Հնդկաստանի ներկայացուցիչը»:

Աշոտ Խաչատրյանը նշեց, որ Աննայի` մրցույթում չհաղթելը բոլորի համար է տարօրինակ եղել.

«Բոլորն էին շոկի մեջ, նույնիսկ, մրցույթի ղեկավարը, որն ինձ եզրափակչի օրը հաղորդագրություն է գրել եւ խնդրել, որ Հայաստանի ներկայացուցչի սանրվածքն ավելի նրբագեղ լինի. Դա մի բան կարող էր նշանակել` որ մեր մասնակցի անունն էլ կար լավագույն հնգյակի մեջ»,-ասաց պրն. Խաչատրյանը, որը նաեւ մեզ տրամադրեց մրցույթից բացառիկ լուսանկարներ:











Սյունե Առաքելյան