Նոր հետազոտությունը փաստում է՝ մեղրն այրվածքների դեմ լավագույն միջոցն է
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Այրվածքների ժամանակ հիմնականում դիմում ենք դեղերի օգնությանը։ Հաջորդ անգամ նման դեպքում փորձեք այրվածքների դեմ ավանդական միջոցը՝ մեղրը։
Նոր Զելանդիայի Օքլենդի համալսարանի հետազոտողների կատարած փորձարկումներն ապացուցել են այրվածքների կամ կտրվածքների ժամանակ մեղրի բուժիչ հատկությունները։
Նշվում է, որ այրվածքների ժամանակ մեղրն ավելի արդյունավետ է, քան սուլֆադիազին կրեմը։ Հետվիրաբուժական վերքերը ևս ավելի արդյունավետ է բուժել մեղրով, քան հակասեպտիկ միջոցներով։