Կանադայի վարչապետն օդանավակայանում անձամբ է ողջունել սիրիահայ փախստականներին
SocietyԿանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն Տորոնտոյի օդանավակայանում անձամբ դիմավորել է Սիրիայից ժամանող փախստականներին, այդ թվում և սիրիահայերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կանադայի առաջին կառավարական օդանավը Տորոնտո է բերել 163 փախստականի:
Վարչապետն առաջինը ողջունել է սիրիահայ Գևորգ Ժամկոսյանին, նրա կնոջն ու 16 ամսական դստերը՝ ասելով. «Բարի գալուստ ձեր նոր տուն»: Ժամկոսյանը Տրյուդոյի հետ զրույցում ասել է. «Մենք իսկապես շնորհակալ ենք այս ջերմ հյուրընկալության և ողջույնի համար: Մենք մեզ զգում ենք ինչպես տանը: Մենք շատ ենք տառապել: Ասես դժոխքից եկած լինենք դրախտ»:
Ինչպես հաղորդում է WashingtonPost-ը, Սիրիայից ժամանած ընտանիքներին բաժանվել են ձմեռային հագուստներ և խաղալիք արջուկներ: Փախստականներով հաջորդ օդանավը Կանադա կժամանի արդեն դեկտեմբերի 12-ին:
Օդանավակայանում սիրիացիների առաջին հոսքին ողջունողների շարքում է եղել նաև 26-ամյա Գրեգ Քուշքերյանը, ով սպասում էր Սիրիայից ժամանող իր մտերիմ ընկերոջը: «Կանադան շատ գրկաբաց գտնվեց: Այստեղ մարդիկ հարգում են միմյանց»,- նշել է Քուշքերյանը:
Կանադայի կառավարությունը մեծապես մտահոգված է սիրիացի փախստականներին իր հարկի տակ ընդունելու գաղափարով: Մասնավորապես, վարչապետ Ջասթին Տրյուդոն մտադիր է մինչև 2016 թվականի փետրվարի վերջ ընդունել 25 հազար սիրիացի փախստականների:
استقبل رئيس الوزراء الكندى، جاستن ترودو، فى مطار تورونتو أول م...#شام | استقبل رئيس الوزراء الكندى، جاستن ترودو، فى مطار تورونتو أول مجموعة من اللاجئين السوريين وصلت على متن طائرة عسكرية فى إطار الجسر الجوى العسكرى الرامى إلى نقل 10 آلاف لاجئ سورى
Posted by S.N.N | شبكة شام on 10 декабря 2015 г.