Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն իրենք են խնամում նորածին որդուն
LifestyleԱրդեն երկրորդ օրն է Քիմ Քարդաշյանը տանն է իր նորածին որդու՝ Սեյնթի հետ։ E-ի փոխանցմամբ, աստղային ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները պատմել են, թե ինչ է փոխվել երեխայի ծնվելուց հետո Քարդաշյանների ընտանիքում:
Պարզվում է, որ Քանյեն ու Քիմը որոշել են դայակ չվարձել, ինչպես Նորթի դեպքում էին արել, այլ ինքնուրույն խնամել երեխային:

«Քիմն ու Քանյեն շատ զբաղված են երեխայով եւ ուզում են զբաղվել նրա կյանքի բոլոր մանրուքներով: Նրանք հերթով արթնանում են գիշերը ու պահում երեխային: Դա դժվար աշխատանք է, բայց նրանք ուրախ են, որ առողջ որդի են ունեցել: Ինչ վերաբերում է Նորթին, ապա նա բոլորովին չի խանդում ծնողներին կրտսեր եղբոր նկատմամբ, որին բաժին է հասնում ամբողջ ուշադրությունը: Նորթը շատ ուրախ է, որ ավագ քույր է դարձել: Նրանք հասկանում են, որ երեխային որոշ ժամանակ է պետք, որպեսզի հարմարվի փոքրիկի հայտնվելուն»,- նշել է աղբյուրը:
Աղբյուրը ավելացրել է, որ Քարդաշյանների ամբողջ ընտանիքը շատ հուզված է նրանով, որ իրենց ընտանիքում նոր անդամ է հայտնվել: