Արտարժույթներն էժանացել են. «Նասդաք Արմենիա»-ում առքուվաճառք չի կայացել
EconomicsՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 484.79 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.45 դրամով:
Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.66 դրամով և կազմել 530.55 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.81 դրամով և կազմել 733.83 դրամ: Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 6.96 դրամ:
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը` 220.86 դրամ, ոսկին` 16 հազար 692.99 դրամ, պլատինը` 13 հազար 357.51 դրամ:
«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում դեկտեմբերի 11-ին ԱՄՆ դոլարի առքուվաճառք չի կատարվել: Առաջարկը կազմել է 485.50 դրամ, պահանջարկը` 483.00 դրամ: ՀՀ ֆոնդային բորսայում կնքվել է մեկ սվոպ գործարք` 5 օր ժամկետով: Սվոպի ծավալը կազմել է 970 մլն 480,000.00 ՀՀ դրամ, հակադարձ սվոպինը` 971 մլն 842,660.00 ՀՀ դրամ: Եկամտաբերությունը գնահատվել է 10.25 տոկոս: