Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը
SocietyՀայ-ամերիկյան թանգարանի հայեցակարգային նախագիծը ներկայացվել է Գլենդելի քաղաքային խորհրդին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Los Angeles Times պարբերականը, թանգարանի դիզայնի վերաբերյալ առաջին արձագանքը դրական է եղել: «Այն կլինի մի հիանալի և հո յակապ վայր, որը Գլենդելը կնշանավորի քարտեզի վրա` որպես թանգարանային և մշակույթը գնահատող կետ»,- ասել է քաղաքապետ Արա Նաջարյանը: Ճարտարապետ Արամ Ալաջաջյանը թանգարանի արտաքին տեսքը նախագծել է այնպես, որ այն հիշեցնի Հայաստանի լեռները:
Նախագծի հեղինակները հույս ունեն մի օր թանգարանում կազմակերպել մշտական և ժամանակավոր ցուցադրություններ, թատերական ներկայացումներ, և այն ծառայեցնել որպես հետազոտական հաստատություն:
«Այն կհարստացնի համայնքային կյանքը և հանրությանը կկրթի հայ-ամերիկյան պատմության մասին, կոգեշնչի առանձին անհատներին՝ ընդունել մշակութային բազմազանությունը և պայքարել կարծատիպերի դեմ»,-ասել է թանգարանի կառուցման հանձնաժողովի նախագահ Պերճ Կարապետյանը: