Դավիթ Ստեփանյանի գիրքը կիրազեկի հայկական ճարտարապետական ժառանգության մասին
CultureՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության (ՃՃՀԱ) «Հայկական պար և հայկական ճարտարապետություն» միջոցառումը, որի շրջանակներում կայացել է ճարտարապետ Դավիթ Ստեփանյանի «Հայերեն խոսող հուշարձաններ» գրքÕ « շնորհանդեսը:
ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գրքի անգլերեն տարբերակը տպագրվել է ՃՃՀԱ-ի և հայերեն տարբերակը՝ ԿԱՅԹ արվեստի զարգացման նախաձեռնության աջակցությամբ:
Ժողովածուն նախատեսված է լինել շարունակական, և սա առաջին հատորի տպագրությունն է, որը, բացի հայկական շրջանակներից, ուղղված է նաև օտարազգի մասնագետներին` հայկական ճարտարապետական ժառանգության մասին իրազեկման բարձրացմանը նպաստելու նպատակով:
Միջոցառմանը մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը:
Ողջույնի խոսքերով հանդես են եկել Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը և Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության համանախագահ Գոհար Թութունջյանը:
Ներկայացվել են անվանի հայ ճարտարապետներ Ռաֆայել Իսրայելյանի, Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի ստեղծագործության վերլուծությունները, բանախոսություններ:
Միջոցառումը շարունակվել է ազգային պարերի բաց դասով, իսկ ամենաակտիվ մասնակիցներին հանձնվել են նվերներ: