Ջասթին Բիբերի գեղեցկուհի անծանոթուհին 17-ամյա դայակ է
Lifestyle1in.am-ը գրում է.
Ինչպես հիշում ենք՝ այս շաբաթվա սկզբին 21-ամյա երգիչ Ջասթին Բիբերը խնդրանքով դիմել է երկրպագուներին: Նա փնտրում էր մի աղջկա, որի՝ սոցցանցերում հրապարակված լուսանկարին բառացիորեն սիրահարվել էր: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Աղջիկը 3 օր անց «գտնվել է»: Պարզվում է՝ նրան անվանում են Սինդի Քիմբերլի, և նա իսկապես օգտահաշիվներ ունի Instagram-ում ու Tumblr-ում:
Այժմ արդեն հայտնի են դարձել նրա կենսագրության որոշ մանրամասներ. Սինդին 17 տարեկան է, նա ապրում է իսպանական ոչ մեծ Դենիա քաղաքում: Նա ուսանողուհի է, ով գումար է վաստակում երեխաներ խնամելով: Մեկ ժամվա ծառայության դիմաց Սինդին վերցնում է 3 եվրո:
«Ես կարող եմ գնումների գնալ և երեխային օգնել կատարել տնային հանձնարարությունները»,- գրել է նա աշխատանքի որոնման կայքում:
2013-ին Սինդին խնդիրներ է ունեցել օրենքի հետ. նա կատարել է վարչական իրավախախտում՝ փողոցում ալկոհոլային խմիչք է խմել:






