«Տղա ունենանք, որ մեզ պահի». ծերանոցներում տղա ունեցող ծերերն ավելի շատ են. Aravot.am
Lifestylelife.panorama.am-ը գրում է.
76-ամյա Ներսես Մարգարյանը թերթում է հին լուսանկարչական ալբոմի էջերն ու մեկ առ մեկ ցույց տալիս 3 զավակների լուսանկարները:
«Այստեղ ամբողջ ընտանիքով ենք՝ Գյումրու հրապարակում նկարված: Երկու տղաներս են և աղջիկս»,-ասում է Ներսեսը՝ մատները սահեցնելով սև ու սպիտակ լուսանկարի վրայով, գրում էAravot.am-ը:
Փոքր տղան 15 տարեկանում Գյումրու երկրաշարժի ժամանակ զոհվում է, իսկ մեծը դեռ 1994-ին մեկնում Ռուսաստան, այնտեղ ընտանիք ստեղծում եւ մշտական բնակություն հաստատում: Արդեն 6 տարի է, ինչ 76-ամյա պապիկը բնակվում է Նորքի տուն-ինտերնատում:
«Ես գյումրեցի եմ, այնտեղ եմ ծնվել ու ամբողջ կյանքս ապրել: Ռուսաստան տղայիս մոտ գնացել եմ մի 7 տարի առաջ, շատ լավ ընտանիք ունի, բայց ես չէի ուզի Ռուսաստանում ապրել, առաջվա ռուսները չեն հիմա,-ասում է Ներսեսը,- Իսկ աղջիկս Գյումրիում է ապրում, երկրաշարժից հետո մեզ հատկացրած բնակարանում: Աղջկաս էլ հաճախ չեմ տեսնում, երբ գալիս է Երևան իր երեխաներին տեսնելու (ուսանողներ են ), այդ ժամանակ ինձ էլ է այցելում: Իսկ տղայիս վերջին անգամ 5 տարի առաջ եմ տեսել, երբ եկել էր Հայաստան»:
Հոդվածն ամբողջությամբ՝ Aravot.am-ում: