life.panorama.am-ը գրում է.
Հայտնի դիետոլոգ Վանեսա Պեկերը, ում հետ խորհրդակցում են հայտնի մոդելները՝ այդ թվում նաև Victoria`s Secret-ի մոդելները, բացահայտել է նրանց սնվելու հիմնական գաղտնիքները:
Այսպես, ամբողջ օրվա համար օրգանիզմը օգտակար ածխաջրերով ապահովելու պարզ, մատչելի և հարմար մեթոդը նախաճաշին վարսակի շիլան է:
Առավոտյան մարմնամարզությունից հետո խորհուրդ է տրվում օգտագործել հյութեր կանաչեղենից, կանաչ բանջարեղեն և մրգեր: Կանաչ հյութերը ոչ միայն հագեցնում են ծարավը և օրգանիզմին էներգիա հաղորդում, այլև ունեն երիտասարդացնող ազդեցություն: Այդպիսի հյութ պատրաստելու համար կարելի է օգտագործել մաղադանոս, սամիթ, վարունգ, խնձոր, ռեհան, անանուխ և այլ կանաչ մթերքներ:
Դիետոլոգը նշում է, որ առողջ սննդակարգի անհրաժեշտ պայման է շաքարից ամբողջովին հրաժարումը: Անհրաժեշտ է օրը գոնե 1 անգամ ուտել հեղուկ ճաշատեսակ` արգանակ, ապուր կամ բորշ:
Պեկերը խորհուրդ է տալիս լսել օրգանիզմի պահանջներին և թույլ չտալ անմիտ սովահարություն: