Ողբերգական ավտովթար Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին. կա 3 զոհ. փնտրում են Mercedes-ի վարորդին
SocietyShamshyan.com-ը գրում է.
Այսօր` դեկտեմբերի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Սևան-Մարտունի –Գետափ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Mercedes 600 մակնիշի 77 QD 757 համարանիշի և Ford մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց. Ford-ը հայտնվել է դաշտամիջյան հատվածում, իսկ Mercedes-ը` քարերի վրա:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են:
Դեպքի վայր են ժամաենլ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտարկի 4-րդ վաշտի աշխատակիցերը` գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանի և վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը` Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ:
Մահացածներից 2-ին Ford-ի միջից դուրս են բերել Սևանի և Գավառի հրշեջ-փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա: Մահացածներից մեկի դին տեղափոխել են Գավառի, 2-ը` Սևանի դիահերձարաններ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փախանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն և Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել են մարզի քննչական վարևչության պետ Արտավազդ Ղազարյանը և Սևանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Հովիկ Մանուկյանը:
Շարունակությունը՝ այստեղ