Հայոց ցեղասպանության նաhատակների սրբապատկերը մեկ ամիս կհանգրվանի Շիրակի թեմում
SocietyԽոնարհման ու աղոթքի համար Հայոց ցեղասպանության նահատակների սրբապատկերը մեկ ամիս կհանգրվանի Շիրակի թեմում: Արարատյան Հայրապետական թեմից հետո «Սրբոց Նահատակաց» սրբապատկերը Շիրակի թեմի «Սուրբ Յոթվերք» եկեղեցում է դեկտեմբերի 11-ից: «Հայ առաքելականեկեղեցու թեմերի առաջնորդանիստեկեղեցիներ տեղափոխելով` առիթ էտրվում հավատացյալ ժողովրդինաղոթելու, հաղորդակցվելու հանունհավատքի եւ հայրենիքի նահատակվածժողովրդի սրբապատկերի հետ ու սրբերիբերախոսությունըհայցելու»,-«Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: «Մոտ 1 ամիս այստեղ մնալուց հետո սրբապատկերը, հավանաբար, կտեղափոխվի Վանաձոր և այսպես «կշրջի» բոլոր թեմերով: Սա նաև նշանակում է` ամեն մի թեմ կարող է ունենալ նման սրբապատկեր»,-հավելեց թեմի առաջնորդը:
Գյումրիում էր նաև սրբապատկերի հեղինակը՝ գեղանկարիչ ծնունդով գյումրեցի Տիգրան Բարխանաջյանը, ով 2010 թվականից աշխատում է Մայր Աթոռում, որպես նկարիչ: «Արմենպրես»-ին ներկայացնելով սրբապատկերը վերջինս նշեց, որ սրբապատկերի նախանկարը հավանության արժանանալուց հետ սկսվել են բուն աշխատանքները: «Հիմա արդեն հետահայաց անկեղծությամբ կարող եմ ասել, որ ինձ համար շատ անսովոր էր սրբապատկերի այս տեսակը: Ես միշտ սովոր եմ եղել սրբապատկերն ընկալել կոնկրետ, որոշակի սրբերի պատկերմամբ ու փոքրաքանակ, իսկ այս պարագայում խնդիր էր դրվել ստեղծելու մի ամբողջ ժողովրդի ընդհանրական պատկեր: Այդ փուլը հաղթահարեցի և երեք ամիս պահանջվեց սրբապատկերի ստեղծման համար»,-»Արմենպրես»-ին տեղեկացրեց գեղանկարիչը՝ անկեղծանալով, որ սրբապատկերի ստեղծման ընթացքը համադրվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության հետ և այդ ապրումները՝ «մարդու մեջի գազանի» իր հետքը թողեց նաև գեղանկարչի վրա, թեեւ, որպես պայման, պատկերը ոչ թե դաժանության, այլ վերածննդի իմաստ էր ունենալու, ինչը նկարչին հաջողվեց: Ի դեպ, սրբապատկերում երեխաների կերպարը նոր սկսվող, վերածնվող կյանքի խորհուրդն է հետապնդում: Սրբապատկերում պատարագը ներկայացված է երկու իմաստով՝ մի դեպքում ժողովուրդն ինքն է մասնակցում ծեսին, մյուսում՝ ինքն է պատարագվում: Ներառված են նաև խորհրդանիշեր՝ ավետարան, նուռ և այլն:
«Սրբապատկերի ստեղծման ողջ ընթացքը ուղեկցվել է տարբեր հոգևորականների խորհուրդներով: Հատկապես կարևորում եմ Վահեփառ Հայրապետի խորհուրդները, որից շահել և հասունացել է սրբապատկերը: Իմ առջև 4 պայման էր նախապես դրվել՝ կոնկրետ կերպարների բացակայություն, լուսապսակների առկայություն, հաղթանակի շունչ և աղոթելու զգացողության ներշնչանք»,-նշեց Տիգրանը: Դրա համար էլ գեղանկարիչն ավելի եթերային գունապնակ է օգտագործել՝ առանց վառ գույների: «Սրբապատկերն ավելի շատ ցավի արտահայտում չէ, այլ նահատակվածները՝ երանության մեջ»,-հավելեց հեղինակը:
2015 թվականի ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման կարգ. Հայ Առաքելական եկեղեցու 700 սրբերի շարքը դասվեցին հանուն հավատքի ու հայրենիքի նահատակվածները, օծվեց սրբապատկերն ու ներկայացվեց հավատավոր ժողովրդի երկրպագությանը:
Արմենուհի Մխոյան