Եվա Ռիվասն ու Թամար Կապրելյանը՝ «Եվրատեսիլյան ո՞ր գեղեցկուհուն կցանկանաք տեսնել տոնածառի տակ» հարցման մեջ
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Բրիտանական հայտնի Wiwibloggs կայքը, որն ակտիվորեն լուսաբանում է եվրատեսիլյան նորությունները, նոր հարցում է անցկացնում եւ փորձում է պարզել, թե եվրոպական ամենահայտնի մրցույթին մասնակցած որ աստղին օգտատերերը կցանկանային տեսնել իրենց տոնածառի տակ։ Ներկայացված են 21 գեղեցկուհի, որոնց թվում են նաեւ 2010-ին Եվրատեսիլում Հայաստանը ներկայացրած Եվա Ռիվասն ու 2015-ին հայաստանյան «Genealogy» խմբի անդամ Թամար Կարպրելյանը։

Նշենք, որ ցուցակում հայտնվել են նրանք, ովքեր տարբեր տարիներին ընդգրկված են եղել Eurovision’s Next Top Model (Եվրատեսիլի հաջորդ թոփ մոդելը) առնցանց քվեարկության մեջ։
Հիշեցնենք, որ Eurovision’s Next Top Model 2015-ին պատվավոր կոչմանն արժանացել էր հենց Թամար Կապրելյանը։

Ավելացնենք, որ այս պահի դրությամբ Թամարը 115 ձայնով 4-րդ տեղում է, իսկ Եվան՝ 17-րդ (52 ձայն)։
Դե ինչ, սպասենք արդյունքներին, իսկ նրանք, ովքեր ցանկանում են քվեարկել Եվայի կամ Թամարի օգտին, կարող են անցնել այս հղումով։