ԹԵՍՏ. Ընտրի՛ր, թե ինչ տեսար առաջինը և իմացիր, թե ինչպիսի մարդ ես
LifestyleՆայեք այս նկարին: Ի՞նչ եք տեսնում:
Ահա ձեր արդյունքները
Մեքենա
Եթե դուք մեքենա եք տեսել, դա նշանակում է, որ դուք շատ ուշադիր եք և խորաթափանց: Այդպիսի մարդկանց մասին ասում են «խորը մարդ»: Ճիշտ է, երբեմն բուն արմատին նայելով, դուք չեք նկատում մանրուքները, ինչը ձեզ խանգարում է կյանքում: Կարող է ստեղծվել տպավորություն, որ դուք սավառնում եք երկնքում: Շրջապատի մարդիկ նախատում են ձեզ անուշադրության համար: Իսկ ի՞նչ: Փիլիսոփա, այսպես ասած…
Հեռադիտակով մարդ
Ձեր պատկերացումը շատ լավ է զարգացած: Ինչպես նաև տրամաբանական մտածողությունը ձեզ համար նույնպես խորթ չէ: Այսպես ասած ձեր ըմբռնելու ունակությունը լավ է «աշխատում»: Դուք լավ եք գլուխ հանում բարդ խնդիրներից: Այնպիսի մարդիկ, ինչպիսին դուք եք, չեն ծուլանում հավաքել փազլի բոլոր պատկերները, այդ պատճառով էլ տեսնում են կատարվածի, ամեն ինչի ամբողջական պատկերը:
«A» տառ
Եթե դուք տեսել եք «A» տառը, ապա դուք տեսնում եք միայն այն, ինչ ուզում եք տեսնել, այն ինչ ձեզ հետաքրքրում է տվյալ պահին: Միայն վառ մասնիկներն ու իրադարձություններն են ձեր տեսադաշտում: Մարդիկ ձեզ ինքնահավան են համարում: Մի փոքրիկ խորհուրդ ձեզ. Նայեք ձեր շուրջը և ուշադիր եղեք ձեր հարազատների նկատմամբ, քանի որ այն ամենն ինչ փայլում է, ոսկի չէ:
