Yerevan, 31.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թավրիզում հակաադրբեջանական ակցիա է անցկացվել

International news

Իրանում շարունակվում են բողոքի արձագանքները Բաքվի Նարդարան ավանում շիա իսլամիստների դեմ ադրբեջանական իշխանությունների բռնաճնշումների նկատմամբ:

Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, Թավրիզում հարյուրավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց` պահանջելով վերջ դնել շիաների նկատմամբ բռնաճնշումներին: Նրանք բողոք են հայտնել, որ Ադրբեջանում իսլամական շարիաթը չի գործում, եւ պահանջել են վերացնել Ադրբեջանում գործող աշխարհիկ կանոնները:

Իրանական հեռուստաալիքները եւ էլեկտրոնային մամուլը լայնորեն լուսաբանել է ակցիան:

Նարդարանում շիա իսլամիստների դեմ բռնաճնշումներն ավելի վաղ դատապարտել են Իրանի հոգեւոր եւ պաշտոնական շրջանակները եւս:

Իրանական պաշտոնական IRNA լրատվական գործակալության համաձայն` ուրբաթօրյա աղոթքի ընթացքում Իրանի հոգեւոր հայր Խամենեի ներկայացուցիչ այաթոլլա Մոջթահեդ Շաբեսթարին հայտարարել էր, որ եթե Բաքուն Նարդարանում վերջ չդնի շիաների դեմ բռնաճնշումներին, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կարող են վերանայվել` Նարդարան ավանում իրադարձություններն անվանելով «տարերային, հեղափոխական շարժում»:

Մոջթահեդ Շաբեսթարին հիշեցրել է Նարդարանի շիա բնակչության նկատմամբ իրանական չինովնիկների պարտավորությունների մասին եւ ընդգծել. «Այդտեղ ստեղծված իրավիճակի կարգավորման եւ նարդարանցիների նկատմամբ բռնաճնշումներին վերջ դնելու համար անհրաժեշտ է դիվանագիտական մեթոդներ կիրառել: Հակառակ դեպքում, եթե դա տեղի չունենա, Ադրբեջանի Հանրապետության հետ Իրանի Իսլամական Հանրապետության մեջեւ հարաբերությունները վերանայվելու են»:

Նարդարանի իրադարձությունների հետ կապված Իրանի խորհրդարանի անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հագիգաթփուրն էլ Ադրբեջանի իշխանություններին մեղադրել էր «Նարդարանում հավատացյալներին ճնշելու եւ ռեպրեսիաների ենթարկելու մեջ», եւ հայտարարել, որ «Ադրբեջանի իշխանությունները պետք է դաս քաղեն տարածաշրջանի բռնապետերի ճակատագրերից»:

Բացի այդ, իրանական Արդեբիլ քաղաքի փողոցներից մեկում Նարդարանում ոստիկանության բռնաճնշումների հետեւանքով զոհված իսլամիստներին «ճնշված նահատականեր» հայտարարող ցուցատախտակ էր տեղադրվել:

Ադրբեջանցի շիաների կենտրոն համարվող Նարդարան ավանում նոյեմբերի 26-ին ՆԳՆ կողմից շիա հավատացյալների դեմ իրագործված բռնաճնշումների արդյունքում կալանավորվել են Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզդեն եւ եւս 32 հավատացյալներ: Ոստիկանների գործողությունները զայրացրել են Նարդարանի բնակիչներին: Նրանց եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել: Փոխհրաձգությունների հետեւանքով երկու ոստիկան եւ 5 բնակիչներ սպանվել են: Հաջորդ օրերին իսլամիստների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել նաեւ Ադրբեջանի այլ շրջաններում` Գյանջայում, Լենքո րանում եւ այլ քաղաքներում:

Ադրբեջանի ՆԳՆ-ը եւ գլխավոր դատախազությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «ավանի շիա առաջնորդները ծրագրում են բռնությամբ փոխել սահմանադրական կարգը եւ երկրում շարիաթի նոր օրենքներ մտցնել, ինչի նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» անվամբ շարժում, սկսել են իրենց կողմնակիցներ հավաքագրել Բաքվում եւ երկրի շրջաններում եւ մատակարարել նրանց զենքով եւ պայթուցիկ նյութերով, խումբը Նարդարան ավանում անօրինական հավաք է անցկացրել` քննարկելով իշխանությանն անհնազանդության ակցիայի կազմակերպում, թռուցիկներ է բաժանել բնակչությանը եւ որոշել է պետական չինովնիկների ցուցակը, որոնց դեմ ահաբեկչական գործողություներ էր նախապատրաստվում»:

Բելգիայի Գենթի համալսարանի պրոֆեսոր Բրունո դե Կորդյեն, մեկնաբանելով նարդարանյան իրադարձություններն, ընդգծել էր, որ այդ առիթով Ադրբեջանի իշխանութունների նյարդայնությունը պայմանավորված է արաբական գարնան հոգեբանական ազդեցությանբ եւ Ուկրաինայում իրադարձություններով:«Նրանք անհանգստացած են, որ ինչ որ նման բան կարող է տեղի ունենալ նաեւ իրենց մոտ», -ընդգծել է բելգիացի պրոֆեսորը:

Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank