10 փաստ օրգազմի մասին (լուսանկարներ 18+)
LifestyleՅուրաքանչյուր մարդ կարող է զգալ տարբեր հաճույքներ, և դա բոլորի մոտ բազմազան դրսևորումներ ունի: Ինչպես են այդ հաճույքները ապրում կանայք և տղամարդիկ, և ինչու է օրգազմը հազվադեպ ստացվում, փորձենք պարզել:
Կանանց ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ: Տղամարդկանց մոտ օրգազմ կարող է առաջանալ մի քանի րոպեի զգացողության արդյունքում: Կանաց մոտ դա ավելի դանդաղ է տեղի ունենում`միջինը 20 րոպեի ընթացքում:

Կանանց մոտ օրգազմը ավտոմատ չի առաջանում: Տղամարդկանց մոտ դա բնական երևույթ է, որը միշտ նույն կերպ է տեղի ունենում.ամեն ինչ սկսվում է գրգռման փուլում, ապա բուն մերձեցման ընթացքում, այնուհետև ուղեկցվում է սերմնահեղուկի արտադրումով:
Կանայք «մուլտիօրգազմիկ» են: Օրգազմից անմիջապես հետո տղամարդուն պարուրում է քնի զգացողությունը: Կանայք այդ խնդիրը չունեն: Նրանք նույնքան զգայուն են սեռական խթանիչի նկատմամբ, նույնիսկ եթե արդեն ունեցել են այդ զգացողությունը:
Ամենատարածվածը clitoral օրգազմն է: Դա հեշտ կատարվող գործողության արդյունքում է տեղի ունենում, երբ մերձեցումը բարդություններ չի հարուցում:
Ով խոսում է սերմնահոսքի մասին, նա չգիտի, թե ինչ է օրգազմը: Այս երկու երևույթները ֆիզիոլոգիապես կապված չեն իրար: Առաջինը ֆիզիոլոգիական գործընթաց է, իսկ երկրորդը ավելի շատ նյարդային համակարգի հետ կապված, հաճույքի զգացողություն:
G կետը գոյություն ունի արդյոք և որտեղ է: Դա այն կետն է, որն արագացնում է օրգազմի ընթացքը: Դա կապված է զույգի դիրքային վիճակի հետ: Տղամարդը հեշտությամբ գտնում է այդ կետը, երբ զուգընկերուհին պառկած է փորի վրա:
Ինչպես անել, որ զույգի մոտ օրգազմը առաջանա միաժամանակ: Դա շատերի համար համարվում է իդեալական վիճակ: Ամենահեշտ միջոցն այն է, որ տղամարդը առաջին զգացողությունից հետո սպասի որոշ ժամանակ, մինչև կինը ևս հասնի այդ վիճակին, և արդեն անցին երկրորդ օրգազմային վիճակին: Այդ ժամանակ հնարավոր է համաժամանակյա հաճույքը:
Ինչ անել, եթե չկա օրգազմ: Շատ կանայք չեն ունեցել այդ զգացողությունը: Պետք է հասկանալ, որ դա ոչնչի վերջը չէ: Կարելի է ունենալ շատ սեռական հաճելի պահեր առանց ֆիզիկական օրգազմի:
Ինչպես բացահայտել, երբ կինը կեղծում է: Օրգազմը կարելի է ճանաչել բազմաթիվ բնորոշիչ երևույթներով /ձայնային ռեակցիաներ, խոսքեր/, սակայն երբեմն կինը կարող է այդպիսի տպավորություն ստեղծել գործընթացը արագացնելու համար: Դրա պատճառն այն է, որ տղամարդիկ մտածում են, որ օրգազմ չապրող կինը ոչ լիարժեք է: Սակայն նրանք շատ են սխալվում:
Քիչ ցանկություն, քիչ օրգազմ: Ամեն դեպքում, կարևորը ցանկության առկայությունն է: Եթե այն կա, ուրեմն ամեն հաճույք հասանելի կլինի: