Նորաոճ լինելու փոքրիկ գաղտնիքներ (լուսանկարներ)
LifestyleՆորաձև այն աղջիկները, ովքեր դեռ չեն հասցրել ձեռք բերել խոշոր վզնոցներ, պետք է շտապեն:) Դրանք այս շրջանում շատ նորաձև են և պատկանում են «must have» (պետք է ունենալ) դասին:
Այսպիսի վզնոցները բազմազան են և հրաշալի համադրվում են տարբեր ոճերի հետ: Այսօր ոճդ դասակա՞ն է, կարող ես ընտրել մետաղյա վզնոց` առանց ավելորդությունների:
Նախընտրում ես բոհեմյան ո՞ճը, կարող ես միանգամից մի քանի վզնոց օգտագործել. նեոնային վզնոցը շատ գեղեցիկ է նայվում սև ու սպիտակ հագուստի հետ: Ի դեպ, պարտադիր չէ, որ վզնոցիդ գույնը համապատասխանի հագուստիդ գույնին հակադիր գույների համադրությունն ավելի նախընտրելի են:
Նորաձև են նաև օձիքի ձևով մետաղյա կամ էթնիկ ոճի «ագրեսիվ» վզնոցները: Ամենաարդիական համադրությունը վերնաշապիկի հետ է, երբ վզնոցը երևում է օձիքի տակից: Սակայն այս ձմռանն աղջիկները սկսեցին դրանք համադրել նաև հաստ գործվածքով բլուզների հետ: Դրանք կոտրում են ամենականացի և ամենահեքիաթային «փափկությունը» և շատ գեղեցիկ նայվում:
Շատ կարևոր է համապատասխանեցնել զարդի և այլ աքսեսուարների, կոշիկի, պայուսակի ոճը: Նախընրտելի է, որ աքսեսուարներից շեշտը դրված լինի վզնոցի վրա. խոշոր վզնոցի հետ չարժե կախել մեծ ականջողեր կամ օգտագործել խոշոր թևնոց, այն կարելի է համադրել փոքրիկ մատանու հետ: Ուշադրություն դարձրու, որպեսզի վզնոցի ձևը համապատասխանի բլուզիդ բացվածքին:
Ինչպես տեսնում ենք հայտնիները նույնպես նախընտրում են այս վզնոցները:)