«Հոնդա»-ն դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը. կան վիրավորներ
SocietyԴեկտեմբերի 11-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 17.3-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը:
Ոստիկանությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: