Շտիրլից, ես սարսափելի երազ եմ տեսել
AnalysisՏարօրինակ է, չէ՞, որ աշխարհի հզոր պետությունները պարբերաբար խոսում են «Իսլամական պետության» դեմ պայքարելու մասին, բայց այդ «Իսլամական պետությունը» դեռ շարունակում է գոյատևել: Լավ, ի՞նչ խնդիր էր հզոր պետությունների համար կարճ ժամանակում այդ չարիքի հարցը լուծել և վերացնել, եթե իսկապես դա ուզեին...
Հիմա էլ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է հայտարարել, թե ինքը բացառում է ցանկացած համագործակցություն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում՝ ավելացնելով, որ «Իսլամական պետության դեմ միջազգային կոալիցիան չի ներառում Ասադին ու նրա բանակը:
Պատկերացնո՞ւմ եք՝ կոալիցիա են կազմել իբրև թե պայքարելու համար ու գլխավոր, միակ ռեալ և շահագրգիռ պայքարողին չեն ուզում ներառել: Այսքանից հետո այդ կոալիցիայի պայքարը ԻԼԻՊ-ի դեմ կարելի է իրավամբ գրել չակերտներով, կամ էլ «քափսլոք լատինատառով»՝ հատուկ ընդգծելու արևմտյան տերությունների անլրջության և կեղծավորության աստիճանը: Մերկելը նաև անմեղսունակին բնորոշ ոճով կարծիք է հայտնել, թե իբրև սիրիացի շատ փախստականներ երկիրը լքել են Ասադի պատճառով՝ մոռանալով, թե ովքեր են այնտեղ պատերազմ հրահրել, ովքեր են տևական ժամանակ աջակցել Սիրիայի ընդդիմության քողի տակ հանդես եկող ահաբեկիչներին և արդյունքում այդ երկրում մարդու կյանքը դարձրել վտանգավոր, ինչը և նպաստել է մասսայական արտագաղթին:
Կարդալով Մերկելի հայտարարությունները՝ ակամայից հիշեցի համացանցում տարածված հետևյալ ծաղրանկարը, որտեղ «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմի հերոսներից մեկը մյուսին ասում է՝ «Շտիրլից, ես սարսափելի երազ եմ տեսել. 2014 թվականն է, մեր կանցլերը կին է, ջահերով երթերի փոխարեն գեյ-շքերթներ են, մենք փող ենք մուծում հրեաներին և կատարում նեգրի հրամանները Ամերիկայից»:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան