Մարկ Ցուկերբերգը փոխում է դստեր տակդիրներն ու կարդում մանկական գրքեր (լուսանկարներ)
Lifestyle1in.am-ը գրում է.
Մարկ Ցուկերբերգը շարունակում է Facebook-ի իր էջի բաժանորդների հետ կիսվել հայրության ուրախություններով: Հիշեցնենք. Մարկն ու նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, այս ամսվա սկզբին առաջին անգամ դարձան ծնողներ:
Facebook-ի ղեկավարը երկու ամսով արձակուրդ է վերցրել՝ երեխային խնամելու համար:
Ցուկերբերգը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է նա փոխում դստեր տակդիրները:
«Մեկը պատրաստ է, մնաց ևս հազարը»,- լուսանկարը մակագրել է ձեռնարկատերը:
Մեկ այլ լուսանկարում Մարկն ու նրա կինը դստեր համար կարդում են «Քվանտային ֆիզիկա երեխաների համար» գիրքը:
«Գրքի տարում ընթերցանության համար իմ հաջորդ գիրքը կլինի «Քվանտային ֆիզիկան երեխաների համար»-ը: Կատակում եմ: Իրականում դա Հենրի Քեսինջերի «Աշխարհակարգն է»՝ միջազգային փոխհարաբերությունների և այն մասին, թե ինչպես կարող ենք խաղաղություն կառուցել ամբողջ աշխարհում: Դա կարևոր է ապագայի ստեղծման համար, որը մենք ցանկանում ենք մեր երեխաների համար: Ահա թե ինչի մասին եմ ես մտածում այս օրերին»,- գրել է Մարկը:

