blog.1in.am-ը գրում է.
Գողերն ու խարդախներն ունեն մեզ թալանելու հնարքների անվերջանալի ցուցակ: Այսօր ավտոմեքենանաերի տագնապային ազդանշանները ավելի ու ավելի դժվար է դառնում կոտրել, փչացնել, նոր մեթոդներ են ստեղծվել, որոնք ապահովում են անվտանգության բարձր մակարդակը: Բայց գողերը նույնպես ձեռքերը ծալած չեն նստում: Նրանք նոր մեթոդներ են գտնում հանցագործություն կատարելու համար:
Պատկերացրեք, որ դուք կայանել եք ձեր մեքենան խանութի մոտ, գնացել եք գնումների, վերադարձել եք լիքը տոպրակներով, դրանք տեղավորել եք բեռնախցիկում, նստել եք ղեկին և ուզում եք գնալ, ու հանկարծ դիմապակու տակ թղթադրամ եք նկատում, և բավա
կանին խոշոր:
Ի՞նչ կմտածեք: Օ՜, ինչպիսի հաջողություն: Ահա և ոչ… Դա ուղղակի, ձեր մեքենան գողանալու խորամանկ քայլ է: Թղթադրամը հենց այդտեղ են դնում, քանի որ դուք ստիպված կլինեք դուրս գալ մեքենայից, որպեսզի այն վերցնեք: Դուք նկատում եք թղթադրամը, դուրս եք գալիս՝ թողնելով մեքենայի շարժիչը միացրած, այդ պահին հանցագործն անմիջապես ցատկում է ձեր մեքենայի մեջ, նստում է ղեկին և գողանում է մեքենան: Դուք չեք էլ հասցնի նկատել, թե ինչ արագ և անսպասելի դա ստացվեց:
Նման դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ում երիտասարդ մայրիկ Կիրի Վիմանի հետ: Աղջիկը Սուրբ Ծննդյան գնումներ էր անում: Խանութից հետ վերադառնալու ճանապարհին նա թղթադրամ նկատեց: Նա սկզբում մտածեց, որ ինչ-որ մեկն իրեն տոների առթիվ անակնկալ է մատուցել (իսկ դուք ի՞նչ կմտածեիք նրա փոխարեն):
Նա կանգ առավ, իջավ մեքենայից և վերցրեց թղթադրամը: Այդտեղ աղջիկը հասկացավ, որ այն կեղծ է: Թղթադրամի վրա նույնիսկ մի գրություն կար. «Ահա, դու մտածեցիր, որ այն իսկական է, այնպես չէ՞»: Բարեբախտաբար Կիրին գումարը ճանապարհին էր միայն նկատել, այլ ոչ թե մեքենա նստելիս: Միայն պատկերացրեք. Նրա հետ իր մեկ տարեկան տղան էր, ով նստած էր հետևի նստատեղում: Իսկ եթե ամեն ինչ այլ կերպ լիներ: Սարսափելի է այդ մասին մտածել:
Զգոն եղեք, սիրելի վարորդներ: Միշտ հիշեք, որ անվճար պանիր միայն թակարդում է լինում:
