Պոլսում կայացել է Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատի վերաբերյալ ասուլիս
SocietyՊոլսի մամուլի ասուլիսների եւ համագումարների հատուկ կենտրոնում տեղի է ունեցել Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատին նվիրված մամուլի ասուլիս, որը կազմակերպել են դատի հանձնախմբի անդամ թուրք փաստաբանները:Մամուլի ասուլիսին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ներկայացրել են Կաթո ղիկոսարանի միջեկեղեցական և տեղակատվական բաժանմունքների վարչի Գերապատվելի Տեր Հուսիկ ծայրագույն վարդապետ Մարտիրոսյանը և Լսատեսողական բաժանմունքի վարիչ Հոգեշնորհ տեր Պետրոս Վարդապետ Մանուելյանը:
Մամուլի ասուլիսին ներկա են եղել Թուրքիայի և միջազգային մամուլի կարևոր պարբերականների` «Հուրիեթ»-ի, «Ռադիկալ»-ի, «Ռոյթերզ»-ի, BBC-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքական զանազան հոսանքների հարող մտավորականներ, Թուրքիայում Իռլանդիայի և Հոլանդիայի հյուպատոսները, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի անդամ Կարո Պալյանը:
Դատի հանձնախումբը նման ասուլիսներ է կազմակերպել Վաշինգտոնում, Ժնևում և Լիբանանում, իսկ միջազգային մամուլը զանազան առիթներով, հատկապես Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի հետ ունեցած հարցազրույցներրի միջոցով, անդրադարձել է այս դատին:
Ասուլիսը Թուրքիայում կազմակերպելու նպատակաը թուրքական մամուլի միջոցով Թուրքիայի ժողովրդին այդ մասին տեղեկություններ փոխանցելն էր: Մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին դատի հանձնախմբի անդամ, թուրք փաստաբան Ճէմ Սոֆուօղլուն, Հայոց ցեղասպանության մասնագետ Թաներ Աքչամը և Հայր Հուսիկը:
Կաթողիկոսարանի բացած դատի թեման լայն հետաքրքրություն է առաջացրել ներկաների մոտ, որոնք զանազան հարցերի միջոցով հավելյալ տեղեկություններ են խնդրել: Ներկաներից ոմանք շեշտել են հիշյալ դատի կարևորությունը, հարյուր տարի անց այն նկատելով եզակի նախաձեռնություն` հույս հայտնելով, որ թուրքական պետության համար տարիներ հետո սա առիթ կհանդիսանա հայ ժողովրդի նկատմամբ արդարադատության վերականգնման համար:
Անցած մի քանի օրերին թուրքական մի շարք պարբերականներ լայնորեն անդրադարձել են դատին: Այս առիթով Հայր Պետրոսն առանձնազրույցներ է ունեցել Կարո Պայլանի, Մեհմեդ Ալթանի և այլոց հետ, որոնց ամփոփ տեագրությունը տեղադրված է կաթողիկոսարանի կայքում, կցված են նաև թուրքական մամուլի արձագանքները: