Հայաստանում ջրծաղիկի վարակը նահանջ է ապրում. Լիանա Թորոսյան
Lifestyletert.am-ը գրում է.
Ընդամենը մի քանի շաբաթ Հայաստանում գրանցվեց ջրծաղիկ վարակի աշխուժացում և տարածում, սակայն իրավիճակը հեռու է համաճարակի առաջացումից: Tert.am-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը՝ նշելով, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ջրծաղիկով հիվանդացությունների նվազում է գրանցվել:
«Վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, պատկանում է մանկական ինֆեկցիաների շարքին, այդ պատճառով էլ հիմնականում տարածում է գտել մանկապարտեզներում: Ամեն դեպքում հոսպիտալացումներ չենք ունեցել»,- ասաց նա:
Լիանա Թորոսյանը նշեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ԱՆ-ի կողմից իրականացվել են սահմանափակիչ միջոցառումներ, մասնավորապես, նման հիվանդացություններ գրանցած մանկապարտեզի խմբերում երեխաների ընդունելություն թույլ չի տրվել:
«Ջրծաղիկը անկառավարելի ինֆեկցիա է, պատվաստում չի կատարվում, բարձր վարակելիություն ունի, և ինչքան վաղ տարիքում հիվանդանա այնքան բարդությունները ավելի քիչ կլինեն»,-ասաց նա: