Անտոնիո Բանդերասն իր նախկին կնոջը ամսական 65 հազար դոլար կվճարի
Lifestyle1in.am-ը գրում է.
18 տարվա համատեղ կյանքից հետո Հոլիվուդի ամենաամուր զույգերից մեկը՝ Անտոնիո Բանդերասը և Մելանի Գրիֆֆիթը ամուսնալուծվեցին՝ գրում է ivona.bigmir.net-ը:
Դատարանի որոշման համաձայն՝ Անտոնիո Բանդերասը պարտավոր է Մելանիին ամսական վճարել 65 հազար դոլար՝ որպես ֆինանսական աջակցություն: Բացի դրանից, աստղերը կիսել են ընդհանուր նախագծերից ստացված իրենց հոնորարները: Նրանք նաև վաճառել են Լոս Անջելեսի իրենց առանձնատունը և կիսել շահույթը:
Մելանի Գրիֆֆիթին է մնացել Ասպենի շքեղ առանձնատունը, որտեղ նախկինում ապրում էր զույգը, ինչպես նաև Պիկասոյի հանրահայտ կտավներից մեկը: Իր հերթին Բանդերասին է բաժին ընկել մեքսիկացի գեղանկարիչ Դիեգո Ռիվերայի կտավը: