Քիմ Քարդաշյանը «զոհաբերում է» իր կոշիկները բարեգործական նպատակներով
Lifestyle1in.am-ը գրում է.
Յուրաքանչյուր աղջիկ երազում է, որ իր զգեստապահարանում լինեն հազար զույգ կոշիկ, անհամար քանակությամբ պայուսակներ և հագուստներ՝ սկսած սովորական ջինսերից մինչև Swarovski քարերով զարդարված շքեղ զգեստներ: Իսկ երբ այդ ամենը արդեն իրականություն է, հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ անհամար հարստության մի մասը չտրամադրել բարեգործությանը: Մանավանդ որ՝ նորաձևությունը փոփոխական է, և հինը պետք է փոխարինել նորով:
Հավանաբար հենց այսպիսի մտքեր են այցելել վերջերս իր երկրորդ բալիկին լույս աշխարհ բերած Քիմ Քարդաշյանին. նա որոշել է իր անհամար թվով կոշիկներից հազար զույգ նվիրել նրանց, ովքեր դրա կարիքը ունեն՝ գրում է starslaife.ru-ն:
Այդ միտքը ծագել է նրա գլխում այն ժամանակ, երբ երեխային կերակրելիս հեռուստացույցով տեսել է մի աղջկա, ով փնտրում էր հազար զույգ կոշիկ, որպեսզի նվիրաբերի բարեգործական մի կազմակերպության, որը օգնել է իրեն ժամանակին Կատրին փոթորիկից հետո:
Քիմը արդեն հանձնարարել է իր ասիստենտներին կապ հաստատել աղջկա հետ և հայտնել նրան իր որոշման մասին: