2015-ի անցնող թրենդները` մարզակոշիկներ և գրանժ
Lifestyle1in.am-ը գրում է.
Highsnobiety պարբերականի փորձագետները նախապատրաստել և հրապարակել են տղամարդկանց` անցնող տարվա նորաձև թրենդների ցուցակը:
Մասնավորապես` ուժեղ սեռի ներակայցուցիչները հաճույքով կվերադառնային «չելսի» ոճի կոշիկներին: Առաջին անգամ դրանք հանրաճանաչ դարձան 1960-ականներին, երբ դրանցով ելույթներ ունեցան հայտնի ռոք խմբերը:
Սպորտային կոշիկների սիրահարներն այս տարի կրում էին սպիտակ և կաշվե սպորտային կոշիկներ:
Անցնող տարում հագուստ ընտրելիս նորաձևության հետևորդները նախընտրում էին բնական երանգները: Օրինակ` Քանյե Ուեսթի հավաքածուն բեժ երանգներում: Հանրաճանաչ էր նաև բաց վարդագույնը:
2015-ին վերնազգեստի հարցում նախընտրությունը տրվում էր փողոցային և գրանժ ոճերին:
2016-ին հանրաճանաչ կլինեն կապույտն ու վարդագույնը: