Բնակարանագողությունը բացահայտվել է. կասկածյալը կալանավորված է
SocietyՆոյեմբերի 25-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել մի բնակարանից ձեռքի արծաթյա ժամացույց, արծաթյա մատանի եւ ոչ օրիգինալ սվարովսկու քարեր գողանալու մասին:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է մեկ այլ գողություն կատարելու համար Կենտրոնականի բաժին բերման ենթարկված, 39-ամյա Հրայր Ս.-ն:
Գողոնն առգրավված է:
Հրայր Ս.-ն կալանավորված է: