Ադրբեջանի զինուժի կրակոցից զոհված 21-ամյա Վարդան Վարդանյանին հուղարկավորեցին
SocietyNEWS.am-ը գրում է.
Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում այսօր՝ դեկտեմբերի 13-ին, զինվորական կարգով տեղի է ունեցել հակառակորդի կրակոցներից դեկտեմբերի 11-ին զոհված 21-ամյա պայմանագրային զինծառայող Վարդան Վարդանյանի հուղարկավորությունը:
Հուղարկավորությանը ներկա են եղել ԶՈւ բարձրաստիճան հրամանատարներ, Վարդան Վարդանյանի մարտական ընկերները, հարազատները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վարդան Վարդանյանը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից էր, տան ավագ որդին: Նա 2010թ. ընդունվել էր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, 2014թ. ավարտել այն ու մեկնել ծառայության:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 11-ին` ժամը 08:50-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը: