Արմեն Աշոտյանը կմասնակցի Գերմանիայի ՔԴՄ համագումարին
SocietyՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը եռօրյա արձակուրդ է վերցրել իր հաշվին և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մասնակցում է «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության համագումարին, որը տեղի է ունենում Կառլսռուե քաղաքում: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նախարարը հանդիպումներ կունենա Գերմանիայի ՔԴՄ ղեկավար կազմի հետ, որի ընթացքում կքննարկվեն Հայաստան-Գերմանիա հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: