Ամանորյա ձնեմարդ՝ գեղեցիկ տարրայի մեջ (լուսանկարներ)
LifestyleShabat.am-ը գրում է.
Մոտենում են տոները, իսկ դա նշանակում է, որ պետք է զարդարել բնակարանն ու բակը: Ժամանակակից աշխարհում խնութները լի են զանազան նվերներով, խաղալիքներով և աքսեսուարներով: Շատերը նախընտրում են ամեն ինչ խանութից գնել, ոմանք՝ պատրաստել սեփական ձեռքերով:
Ձեզ անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ՝
- ապակե տարրա
- եռացած ջուր
- գլիցերին
- ջրակայուն սոսինձ
- արհեստական ձյուն (օրինակ մարմնի համար նախատեսված փայլեր, պենոպլաստ, հավկիթի կեղևը)
- տարբեր մարդուկներ
- զարդարելու համար պարագաներ
Տարրան պետք է տաք ջրով լվանալ և չորացնել: Թափանցիկ մանիկյուրով ներկված ձնեմարդին սոսինձով ամրացնում ենք կափարիչի վրա: 1:1 հարաբերությամբ խառնեք գլիցերինն ու ջուրը, այնուհետև լցրեք տարրայի մեջ: Լցնում ենք փաթիլները, եթե դրանք շատ արագ են թափվում, ապա մի փոքր էլ գլիցերին ավելացրեք:







