Տարոն Մարգարյանը հանձնարարել հանրությանն իրազեկել քաղաքում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին
SocietyԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով ընթացքի մեջ են վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է դրանց ընթացքի և արդյու նքների մասին պարբերաբար իրազեկել հանրությանը:
«Երևանի քաղաքապետարանն այսօր իրականացնում է մայրաքաղաքի համար կարևորագույն նշանակության միանգամից մի քանի խոշոր վարկային ծրագիր: Ընդ որում, դրանց մեծ մասը տասնամյակներ շարունակ սպասված ծրագրեր են: Այս ամենն արվում է հաշվի առնելով մեր բնակիչների համար առավել հարմարավետ պայմանների ապահովման անհրաժեշտությունը: Հետևաբար, մեր համաքաղաքացիները պետք է մշտապես իրազեկված լինեն ինչպես այս, այնպես էլ ընդհանրապես մեր կողմից իրականացվող բոլոր ծրագրերի ընթացքի մասին: Ըստ այդմ, պարբերաբար ներկայացրեք հանրությանը կատարվող աշխատանքների և դրանց արդյունքների մասին»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: