Ոստիկանությունը դեկտեմբերի 6-ի քվեարկության վերաբերյալ ստացել է իրավախախտման 427 հաղորդում
SocietyՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը ստացել է 452 հաղորդում, որից 25-ը` քարոզչության շրջանում, 427-ը` քվերակության օրը և դրանից հետո: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:
292 հաղորդում ստացվել է Երևանից, 160-ը մարզերից: «ԶԼՄ-ներից ստացվել է 314 հաղորդում, ՀԿ-ներից և «Ոչ»-ի ճակատի անդամներից` 21, դիտորդներից` 8, հանձնաժողովի անդամներից` 5, քաղաքացիներից` 62, կուսակցություններից` 23, ընտրատեղամասերում ծառայություն իրականացնող ոստիկաններից`19»,-ասաց Հովհաննես Քոչարյանը:
Հաղորդումներից 98-ը վերաբերել են ԶԼՄ-ի ներկայացուցչի, հանձնաժողովի, վստահված անձի կամ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 160-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 43-ը` ընտրողի կամքի ազատ իրականցմանը խոչընդոտելուն, 17-ը` ընտրակաշառքի դեպքերին, 7-ը` քվեաթերթիկը դուրս հանելուն և այլն:
Հովհաննես Քոչարյանը տեղեկացրեց, որ 97 հաղորդման մասով նախապատրաստվում են նյութեր, 153-ի դեպքում կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու որոշում, որից հանցագործության դեպքի բացակայություն` 137 դեպքում, արարքում հանցակազմի բացակայություն` 16-ում, եզրակացությամբ անհետևանք թողնված նյութերն էլ 29-ն են: «166 հաղորդում ուղարկվել է Քննչական կոմիտե, հարցուվել է 17 քրեական գործ, որից 11-ը Քննչական կոմիտեի, իսկ 6-ը Հատուկ քննչական ծառայության վարույթում են»,-ավելացրեց պաշտոնյան:
Դեկտեմբերի 6-ին կայացավ ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: ԿԸՀ-ի հրապարակած վերջնականարդյ