Աշխարհի ամենավտանգավոր բակտերիաները (լուսանկարներ)
LifestyleՇատ բակտերիաներ հարուցիչներ են, որոնք մահացու հիվանդությունների են առաջացնում: Դրանց պատճառով տարեկան միլիոնավոր մարդիկ են մահանում: Ահա մահացու վտանգավոր բակտերիաները՝
Սալմոնելներ

Սալմոնելի մահացու տեսակներից է որովայնային տիֆը: Այս հիվանդությունից տարեկան 261 հազար մարդ է մահանում: Բակտերիան ներթափանցում է կղանքի կամ մեզի միջոցով:
Փայտացում

Միակ լավ նորությունն այն է, որ փայտացման դեմ պատվաստանյութ է ստեղծվել: Ժամանակակից քաղաքաներում փայտացման բակտերիայի ներաթափանցման հնարավորությունը քիչ է, սակայն աշխարհում տարեկան 58 հազար մարդ է մահանում այս հիվանդությունից, երբ ժամանակին բուժօգնություն չեն ստանում:
Ոսկեգույն ստաֆիլոկոկ

Ստաֆիլոկոկը բակտերիաների ամենամեծ խմբերից է և ունի 40 տարատեսակ: Այս բակտերիաների ոչ մեծ քանակության դեպքում նորմալ իմունային համակարգը կարող է պայքարել: Սակայն վերջին շրջանում հայտնվել են շատ շտամներ, որոնք դիմակայում են հակաբիոտիկներին:
Սիֆիլիս

Սիֆիլիսը հայտնվել է այս ցուցակում, քանի որ ամենահյուծող և ամենադժվար ախտորոշվող հիվանդություններից է: Առաջին և երկրորդ փուլերում սիֆիլիսը հեշտ բուժվող հիվանդություն է, սակայն երրորդ փուլում բուժումը բավականին դժվարանում է, քանի որ բակտերիաները թափանցում են գլխուղեղ:
Պնևմոկոկ

Այս բակտերիան թոքաբորբի հարուցիչն է և բակտերիալ մենինգիտի գլխավոր պատճառը:
Տուբերկուլյոզ (թոքախտ)

Տուբերկուլյոզը սպառնում է մարդկանց հարյուրավոր տարիներ: 2007 թ.-ին հաշվվել է քրոնիկ տուբերկուլյոզով հիվանդ 13,7 մլն, 9,3 մլն վարակակիր և 1,8 մլն մահամերձ մարդ: Հաստատված է, որ հիվանդությունը երկար ժամանակ օրգանիզմում «քնած» վիճակում գտնվում է, մինչև ակտիվանալը:
Աղիքային ցուպիկ

Աղիքային ցուպիկի թունավոր շտամները կարող են առաջացնել գաստրոէնտերիտ, միզուղիների վարակներ, մենինգիտ: Ավելի հազվադեպ առաջացնում են հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշ, պերիտոնիտ, մաստիտ, սեպսիս և գրամ-բացասական թոքաբորբ: Աղիքային ցուպիկը բուժվում է հակաբիոտիկների օգնությամբ, սակայն այս բակտերիաները շատ արագ դիմակայուն են դառնում հակաբիոտիկներին: