Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ծրագրի արդյունքում կփոխվի ներքին սպառման էներգաարտադրության կառուցվածքը

Economics

Կառավարության` դեկտեմբերի 10-ին կայացած նիստում հաստատվել է «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ռազմավարական ծրագիրը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հաշվի առնելով 2013-2014թթ. ընթացքում վառելիքաէներգետիկ շուկայում և էներգետ իկ համակարգում կիրառվող տեխնոլոգիաների ոլորտում արձանագրված զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրման խորացման և ընդլայնման նկատվող միտումները, Իրանի, Ռուսաստանի և այլ երկրների հետ բանակցությունների արդյունքները՝ անհրաժեշտություն է առաջացել նախանշել և մեկտեղել երկարաժամկետ հեռանկարում էներգետիկայի բնագավառում ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերը։ Ըստ այդմ էլ, մշակվել է «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» փաստաթուղթը:

Փաստաթղթի հիմքում դրված է ԱՄՆ Միջազգային զարգացման գործա­կա­լության աջակցությամբ պատրաստված ՀՀ էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով զարգացման ծրագիրը: Այն 2014-2015թթ. լայն քննարկման առարկա է դարձել ՀՀ կառավարությունում և Հանրային խորհրդում, շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային ֆինանսական կազմակերպութ­յունների մասնակցությամբ:

Քննարկումների արդյունքում առաջարկվել է դիտարկել լրացուցիչ սցենարներ` հաշվի առնելով նաև այն, որ 2014-2015թթ. համար արդեն իսկ առկա են ՀՆԱ-ի իրական արժեքները։ Այդ սցենարով առաջիկա չորս տարիների համար Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշները դիտարկված են 2,5-4,8 տոկոսի սահմաններում։

Բոլոր սցենարներում ծրագիրը պարտադրում է Հայաստանում կառուցել նոր ատոմային բլոկ։ Որպես տնտեսապես հիմնավորված տարբերակ և էներգահամակարգի ռեժիմների կարգավորման առանձնահատկություններով պայմանավորված՝ ծրագիրն առաջարկում է ունենալ 600 ՄՎտ ատոմային բլոկ՝ 1000 ՄՎտ-ի փոխարեն։ Ուստի  եզրակացության մեջ որպես հիմնական ընդունված է այդ նախագիծը։

Այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին կառավարությունում կազմակերպված քննարկումների արդյունքում, երբ իրատեսական դարձավ 234 ՄՎՏ հզորությամբ շոգեգազային ցիկլով նոր ջերմային կայանի կառուցումը, լրացուցիչ դիտարկվել է նաև այդ հանգամանքը։

Որպես երկրի ներքին էներգիայի աղբյուր ընդգրկվել են էներգախնայողության միջոցառումները և սպառման բոլոր ոլորտների էներգաարդյունավետ տեխնոլոգիաները։ Ծրագրի իրականացման արդյունքում կփոխվի ներքին սպառման էներգաարտադրության կառուցվածքը։ Ջերմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիան 2014-2036թթ. 31-ից կնվազի 18 տոկոսի։ Փոխարենը կավելանա հիդրոհամակարգում և ատոմակայանում արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը։ ՀԷԿ-երի մասնաբաժինը, ներառյալ փոքր ՀԷԿ-երը, կկազմի 34, ատոմակայանինը՝ 42 տոկոս։ Ակնկալվում է, որ 6 տոկոսի կհասնեն նաև  վերականգնվող այÕ ¬ ռեսուրսներ օգտագործող արտադրական հզորությունները։ Արդյունքում՝ վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը էներգաարտադրության կառուցվածքում կհասնի շուրջ 40 տոկոսի։   

«ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» փաստաթուղթում ներկայացված միջոցառումները պայմանականորեն բաժանված են երկու ժամանակահատվածների. միջնաժամկետ՝ մինչև 2025թ. և երկարաժամկետ՝ մինչև 2036թ.։

Աշխատանքները խմբավորված են երեք ուղղություններով՝ շուկայական բարեփոխումներ, ենթակառուցվածքների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունների զարգացում։ Նախատեսվում են միջոցառումներ էներգետիկ շուկայի ազատականացման, էլեկտրաէներգիայի և գազի սակագների որոշման մեթոդաբանության և կառուցվածքի վերանայման, ենթակայանների և օգային գծերի արդիականացման,  տարածաշրջանային ինտեգրման գործընթացներում մասնակցության ապահովման ուղղություններով։ 

Էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունների զարգացման շրջանակներում ակնկալվում է ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացում՝ մինչև 2027թ.։ Այդ ընթացքում միաժամանակ կկառուցվի նոր միջուկային էներգաբլոկը։ Մեկ այլ ծրագրով նախատեսվում է մինչև 2018թ. կառուցել շոգեգազային ցիկլով աշխատող նոր ջերմային կայան՝ 234 ՄՎտ հզորությամբ։ Կիրականացվեն լրացուցիչ խթանող միջոցառումներ՝ ուղղված նաև վերականգնվող էներգետիկայի զարգացմանը։

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման մշակումնեը պահանջում են վերանայում յուրաքանչյուր 2-3 տարին մեկ՝ ընթացիկ փոփոխությունները հաշվի առնելու նպատակով։ 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine