Մարդ, ով կերել է ինքնաթիռ, հեծանիվ եւ այլ մետաղական «ուտեստներ» (լուսանկարներ)
LifestyleԱշխարհում համեղ ուտելիքներ շատ կան, սակայն յուրաքանչյուր անհատի մոտ յուրովի է դրսևորվում այդ ընտրությունը,- գրում է Orer.am-ը:
Բայց արի ու տես, որ աշխարհում կա մարդ, ում նախասիրությունն ու ճաշատեսակի ընտրությունը տարբերվում է մոլորակի մյուս մարդկանց ճաշակից: Ֆրանսիացի Միշել Լոտիտոն այն եզակի մարդկանցից է, ում օրգանիզմը պահանջ ունի մետալիկական առարկաների: 44- ամյա ֆրանսիացու մոտ այդ հատկությունը հայտնաբերվել է, երբ նա դեռեւս 9-ը տարեկան էր:

Միշելի «ամենամեծ ու ժամանակատար ուտեստը» եղել է «Սենսա» անունով փոքր չափսի ինքնաթիռը, որի վրա նա ծախսել է 12 տարի: Լոտիտոն մեծ հաճույքով ճաշակում է նաեւ հեծանիվներ: Իր բացառիկ ու տարօրինակ ունակությունների շնորհիվ նա գրանcվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Պատրաստեց Անդրանիկ Ջալալյանը