Եվրոն թանկացել է. «Նասդաք Արմենիա»-ում դոլարի առքուվաճառք չի կայացել
EconomicsՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 483.98 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.24 դրամով:
Եվրոյի փոխարժեքն աճել է 3.22 դրամով և կազմել 533.78 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.80 դրամով և կազմել 733.81 դրամ: Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 6.85 դրամ:
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են արծաթը`
213.33 դրամ, ոսկին` 16 հազար 622.31 դրամ, պլատինը` 13 հազար 288.51 դրամ:
«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում դեկտեմբերի 15-ին ԱՄՆ դոլարի առքուվաճառք չի կատարվել: Առաջարկը կազմել է 484.55 դրամ, պահանջարկը` 483.00 դրամ: ՀՀ ֆոնդային բորսայում մարվել է մեկ սվոպ գործարք, որի եկամտաբերությունը գնահատվել է 10 տոկոս: