Yerevan, 04.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Շահագործման հանձնվեցին «Արմավիր» ՔԿՀ-ի 4 նոր մասնաշենքերը

Society

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի՝ 800 դատապարտյալի համար նախատեսված 4 նոր մասնաշենքերը շահագործման հանձնվեցին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանու մ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը և այլք:

ՀՀ վարչապետը և բարձրաստիճան պաշտոնյաները շրջեցին մասնաշենքերով, ծանոթացան իրականացված աշխատանքներին, ՔԿՀ-իպայմաններին:

Արթփինե Հովհաննիսյանի խոսքով՝ մեր երկրում ներկայում առավել քան կարևորվում է ժողովրդավարական կարևորագույն արժեքների՝ մարդու իրավունքների և օրինական շահերի, նրա հիմնարար ազատությունների հուսալի պաշտպանությունը, այդ արժեքների իրացումը երաշխավորող կանխատեսելի մեխանիզմների առկայությունը: «Չափազանց կարևոր է ինստիտուցիոնալ այնպիսի հաստատությունների ստեղծումը, որոնց շնորհիվ նշածս խնդիրը կդառնա իրական: Մենք, այս առումով, պետք է իհարկե առաջնահերթ ուշադրություն դարձնենք ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց պատժի սրման առանձնահատկություններին: Այս անձանց իրավունքների ապահումը, նրանց կալանքի կամ պատժի կրման արժանապատիվ պայմանների ստեղծումը մեզ համար ունի առանձնակի կարևորություն»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շինարարության ծրագիրն ուղղված էր հենց նշված խնդիրների իրացմանը: Նախարարը հիշեցրեց, որ նախորդ տարի ՀՀ Նախագահի մասնակցությամբ շահագործման է հանձնվել «Արմավիր» ՔԿՀ-ի առաջին մասնաշենքը, որը ներառում էր վարչական, կարանտինային, հիվանդանոցային մասերը և 400 դատապարտյալի համար նախատեսված բնակելի հատվածը: «Այսօր արդեն մենք ներկա ենք այս նորակառույց քրեակատարողական հիմնարկի՝ 840 դատապարտյալի համար նախատեսված երկրորդ և երրորդ մասնաշենքերի շինարարության ավարտի և ողջ համալիրի շահա գործման հանձնելու պաշտոնական միջոցառմանը: Հիմնարկն ունի վարչական մասնաշենք, ռեժիմային տարածք՝ 48 խցերով, կարճատև և երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակներ, ինչպես նաև ճաշարան՝ հագեցած բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ քրեակատարողական հիմնարկում կգործի նաև ազատությունից զրկված շուրջ 120 անձի ստացիոնար բուժման համար նախատեսված հիվանդանոց, որը ներառում է երկու վիրահատարան և չորս հետվիրահատական սենյակ»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ «Արմավիր» ՔԿՀ-ն կլինի ամենամեծը Հայաստանում և լիովին համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին: Դրա շնորհիվ, ըստ նախարարի, գրեթե ամբողջությամբ կլուծվի նաև քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման խնդիրը: Նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին, ՀՀ վարչապետին և մյուս բոլոր գործընկեր կառույցներին՝ այս ծրագիրը հաջողությամբ ավարտին հասցնելու հարցում ցուցաբերած անընդհատ աջակցության համար:

 

«Արմավիր» ՔԿՀ-ի ռեժիմային գոտում առկա է 46 դատապարտյալի համար նախատեսված է 23 պատժախուց, գործում է լվացքատուն,խոհանոց` կահավորված բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Լիովին կահավորված են նաև երկարատև տեսակցության համար նախատեսված 13 սենյակները, գործում է առանձին մանկական սենյակ: Յուրաքանչյուր խուց ապահովված է սանհանգույցով: Կարճատև տեսակցությունների համար սենյակը նախատեսված է միաժամանակ 8 դատապարտյալի տեսակցությունը պատշաճ կարգով ապահովելու համար: Հիմնարկում առկա է նաև արհեստագործական 6 սենյակ, գրադարանը համալրված է շուրջ 3 հ ազար 200 կտոր գրականությամբ, գործում է համակարգչային սենյակ: Ներկայում «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժ է կրում շուրջ 300 դատապարտյալ: Պահվում են նաև 57 կալանավորված անձինք:

«Արմավիր» ՔԿՀ-ի տարածքն ամբողջովին ապահովված է անվտանգության և հակահրդեհային ահազանգման համակարգերով, շուրջ 150 շարժական և անշարժ տեսադիտարկման սարքավորումներով, 4 դիտաշտարակով: Ողջ պարագծով տեղադրված է հոսանքահարող (էլեկտրաշոկ) անվտանգության համակարգ: Հիմնարկում գործում է 120 դատապարտյալների ստացիոնար բուժման համար կառուցված հիվանդանոց, որն իր մեջ ներառում է երկու վիրահատարան և չորս հետվիրահատական սենյակ:

 

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers