Yerevan, 16.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իր հագուստները 1մլն դրամով վաճառող դիզայներ Վահան Խաչատրյանը չի հերքում, որ երբեմն օգտվում է շրջանայինի կտորի խանութներից

Lifestyle
Blognews.am-ը գրում է.
 
EXCLUSIVE 
 
Երբ բացում ես Վահան Խաչատրյանի ատելիեի դուռը, արդեն շեմից քեզ թվում է, որ դու Հայաստանում չես. ներսում ամեն բան մինիմալիզմի և մոդեռնի մեջ է: Այս խոսքերս կհաստատեն այն մարդիկ, ովքեր գոնե մեկ անգամ եղել են Վահանի մոտ: Պայմանավորվել էի Վահանի հետ հանդիպել ժամը 13.00-ին։ Երբ ներս մտա, աշխատակցուհին ասաց, որ սպասեմ, և ինձ թվաց` Վահանը դեռ չի եկել: Քիչ անց նա եկավ, իրեն հատուկ հանգստությամբ և թեթև ժպիտով բարևեց ինձ, հետո մի հայացքով զննեց հագուկապս, ապա սուրճ առաջարկեց, բայց ես ջուր նախընտրեցի:) Զրույցի սկզբում զգուշացրեց, որ եթե մի հարց իր սրտով չլինի՝ չի պատասխանի: Բայց, փաստորեն, նման հարց չեղավ:
BlogNews.am–ը շարունակում է խոսել նորաձևության մասին ինչպես այդ ոլորտում նոր քայլեր անող, այնպես էլ արդեն կայացած դիզայներների հետ: Վահան Խաչատրյանի հետ հարցազրույցը լի էր բացահայտումներով:
 
- Ողջույն, Վահան, Դուք Հայաստանի առաջատար դիզայներներից եք, իսկ մենք որոշելենք հաճախ գրել նորաձևության ոլորտի մասին և հարցազրույցներ անելդիզայներների հետԸստ Ձեզ՝ ֆեյշն ժուռնալիստիկայումորտեղ ունենք շատ բացեր,ո՞րն է մեր հիմնական խնդիրը, և արդյո՞ք հետևում եք նորություններին։
 
Եթե անկեղծ լինեմ, հիմա չեմ հետևում. 2004 թվականին ամսագրային բիզնեսը ծաղկում էր Հայաստանում, կային ամսագրեր, որոնք իրոք որակով էին, չկար էջ լցնելու խնդիր, և կային լրագրողներ, ովքեր որակյալ նյութեր էին պատրաստում: Այդ ժամանակ ես ինքս էլ էի աշխատում ամսագրերի համար, համագործակցում էի և մինչև հիմա էլ փորձում եմ ինչ-որ կերպ կապս պահել «Էլ Սթայլ» ամսագրի հետ, բայց նրանց մոտ էլ անկում եմ տեսնում, չնայած որ իմ ընկերներն են: Այն ժամանակ կային լրագրողներ, ովքեր հասկանում էին նորաձևությունից, և նրանց նյութերը համացանցից վերցրած copy-past չէին: Ցավալի է, բայց այս ասպարեզը մեզ մոտ անկում է ապրում:  
- Այնուհանդերձ, ասել, որ Հայաստանում նորաձևություն չկա, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ։
 
- Նայած, թե Դուք նորաձևություն ասելով ինչ եք հասկանում, չկա նորաձևության ինդուստրիա: Դա մի մեխանիզմ է, որը որոշ երկրներում կա, իսկ որշներում չկա: Հայաստանում կան անհատներ, ովքեր փորձում են նորաձևությամբ զբաղվել, ամեն մեկն իր պատկերացմամբ, ցավոք սրտի կան նաև մարդիկ, ովքեր չպետք է լինեն այս հարթակի վրա, բայց դե ժամանակը մաղում է նրանց: Իսկ ինդուստրիա, իրոք, չկա:
 
Վահան, Դուք բացել եք «BIAYNI» խանութ-սրահը, որտեղ Ձեր հիմնական հավաքածուները չեք ներկայացնումո՞րն է պատճառըոր չեք բացում մի խանութ,որտեղ կներկայացվեն Ձեր հիմնական հավաքածուներըԻնչո՞ւ որոշեցիք, որ այդ խանութում պետք է լինեն առօրյա հագուստներ:
 
- Քանի որ կար դրա պահանջարկը, և բոլորը նեղվում էին, որ իմ հագուստները հասանելի չեն շատերի համար, բացվեց «BIAYNI»-ն: Ժամանակը ցույց տվեց, որ շատ ավելի շատ մարդիկ են ուզում օգտվել իմ հագուստներից: Իմ ատելիեի ներսում ստեղծվում են հագուստներ, որոնց վրա մենք աշխատում ենք ամիսներով, դրանք լրիվ այլ են, իսկ այն, ինչ պետք էր անել լայն հասարակության համար, պետք է լիներ նախևառաջ հասանելի և ավելի երիտասարդական: Իմ կարծիքով՝ նորաձև հագնվել ձգտում են երիտասարդ աղջիկները, և ես փորձեցի անել այն, ինչի պակասը Երևանում կա: Ես շեշտը դրել եմ վառ գույների վրա, մենք վերցրեցինք հայ ժամանակակից աղջկա կերպարը` Քիմ Քարդաշյանին, ով գուցե ոչ բոլորին է դուր գալիս, բայց աշխարհի գրեթե բոլոր աղջիկերը փորձում են նմանվել նրան: Գիտե՞ք՝ անհնար է, որ այդ հագուստներն ինչ-որ մեկը փողոցում տեսնի և չիմանա, որ դա Վահան Խաչատրյան բրենդն է:  
 
Այսինքն՝ հանգում եք նրան, որ հագուստը տեսնելով` հասկանան, որ Ձերն է։
 
- Մինչև հիմա իմ հագուստը նեղ շրջապատում էին տեսնում, և մարդիկ այն ճանաչում էին: Իհարկե այն, ինչ ես անում եմ «BIAYNI»-ում, այլ է, ավելի շուտ՝ երկրորդ գիծ է, ինչպես ընդունված է ասել: Ատելիեում լուրջ և ավելի կանացի հագուստներ են ստեղծվում, իսկ «BIAYNI»-ում ներկայացված են երիտասարդական, գունավոր հագուստներ: Դա կարծես իմ մեկ ուրիշ կողմն է, որը ես չէի կարողանում ցույց տալ:
 
Վահան, հայ դիզայներներից Դուք երևի «ամենաթանկն» եք, խոսքը գնային քաղաքականության մասին է. գիտեմ, որ Ձեր վերարկուները, հարսանյաց զգեստները վաճառվում են 1 մլն դրամով: Ինչպե՞ս եք որոշում հագուստի գները, դա կախված է կտորի որակի՞ց, թե՞ այդքան թանկ եք գնահատում Ձեր աշխատանքը: 
 
- Գնային քաղաքականությունը մենք չենք քննարկում, քանի որ այն մարդիկ, ովքեր մտնում են մեզ մոտ՝ հագուստ գնելու, գներից տեղյակ են, և ոչ մի պատահական մարդ անակնկալի չի գալիս։ Եթե մարդիկ եկել են այստեղ, ապա պատրաստ են վճարել: Ոչ բոլոր վերարկուներն արժեն մեկ միլիոն, հարսանյաց զգեստներ կան՝ շատ ավելի թանկ, շատ ավելի մատչելի, դա կախված է աշխատանքից, կտորներից, այսինքն՝ այն վերարկուները, որոնք պահանջում են երկար աշխատանք, այնպիսի նմուշներ են, որոնք կարելի է տանել տուն, պահել որպես արվեստի գործ, քանի որ դրանք չեն հնանալու, դրանց վրա արված աշխատանքը չի արժեզրկվելու: Ես ուրախ եմ, որ կան մարդիկ, ովքեր գնահատում են այդ աշխատանքը, իսկ այն, որ իմ հագուստները մինչև հիմա եղել են ոչ հասանելի, պատճառներից մեկն է, որ բացեցի «BIAYNI» խանութը: Ատելիե գալը, միևնույն է, շատերի համար մնալու է անհասանելի, բայց դա հատուկ չի արվել, ամբողջ աշխարհում ընդունված ֆորմատ է ատելիեն որպես եզակի նմուշների, պատվերների համար պահելը:
 
Վահան, վերջերս Երևանում բացվեց վրացի դիզայների խանութը, Մոսկվայում դիզայներ Արևիկ Սիմոնյանն ունի իր խանութը, արդյո՞ք Դուք էլ ունեք նպատակ խանութ ունենալ դրսում:
 
- Գիտե՞ք՝ անհատական խանութ բացելը դրսում բավականին լուրջ քայլ է, Արևիկի դեպքում գիտեմ, որ նա էլ մասայական արտադրություն չունի, այն, ինչ այստեղ է վաճառում, այդ նմուշներից տանում է: Կարծում եմ` դա իրոք գովելի է: Այդպիսի խանութներ բացելու առաջարկներ շատ հաճախ եմ ստանում, մանավանդ՝ ես շատ հայ հաճախորդներ ունեմ Ռուսաստանից, ովքեր միշտ ասում են՝ երբ ես գալու, մենք ենք անընդհատ գալիս քո մոտ: Ես գտնում եմ, որ այս պահին դա ինձ անհրաժեշտ չէ: Իմ հագուստները վաճառվում են Երևանի «Վիա Արտիստ» խանութ-սրահում և Իտալիայի ևս յոթ խանութներում: Երբ իմ հագուստները կախում են շատ հայտնի միջազգային բրենդների կողքին, արդեն նշանակում է, որ գնահատում են թե՛ որակը, թե՛ ճաշակը:
 
Ես հաճախ լսում եմ, որ դիզայներներն իրենց կտորները գնում են Իտալիայից, Ֆրանսիայից, բայց շատերին եմ տեսնում Շրջանայինի կտորի խանութներում. արդյո՞ք կոճակ կամ ժապավեն եք գնում։
 
- Գիտե՞ք՝ պետք չէ վատ ընդունել այդ փաստը, որ Շրջանայինի խանութներից օգտվում են դիզայներները, մենք էլ, եթե հարկ է լինում, օգտվում ենք: Ճիշտ է՝ այդ կտորները բերվում են Չինաստանից, Դուբայից, Թուրքիայից, բայց, վերջիվերջո, կան բաներ, որոնք որակյալ են: Խոսքն ավելի յուրահատուկ կտորների մասին է, որոնք Հայաստանի պայմաններում անհնար է գտնել, մեր ցուցադրության ժամանակ ոչ մի պատահական կտոր չի լինում, մեզ մոտ բոլորը պրինտներ են, որոնք ամիսներով գրաֆիկական դիզայների հետ մշակում ենք, հետո ուղարկում ենք Իտալիա, ես էլ տարվա մեջ երկու անգամ մեկնում եմ Իտալիա՝ մեր գործերով, այնտեղ էլ բոլոր կտորներն ընտրում ենք, որոշում ենք՝ որ զգեստի վրա որ պրինտը կնայվի: Այդ առումով ես հանգիստ եմ. ոչ մի դիզայներ, լինի Հայաստանում, թե Հայաստանից դուրս, չի օգտվում այդ կտորներից, որովհետև դրանք մերն են: Այսքանից հետո վերադառնանք այն հարցին, թե ինչու է հագուստն այդքան թանկ, քանի որ այդ բոլոր կապերը, գնալ-գալը, որը նպաստում է հագուստի որակին, նաև ծախս է, ու պետք չէ ասել, որ հագուստը միայն կտորի, թելի և դերձակի գինն է։ Այն ամենը, ինչ ներդրվում է, գումար է պահանջում, և այդ գումարը մենք հետ ենք ստանում հենց մեր հաճախորդից:
Վերջերս Դուք մասնակցում էիք «Mercedes-Benz Kiev Fashion Days»-ինորըհետսովետական երկրների ամենահեղինակավոր ֆեյշն վիքերից մեկն էԻնչպե՞ս եքկարողացել հայտնվել այնտեղի՞նչ հաջողություններ ունեք:
 
«Mercedes-Benz Kiev Fashion Days»-ին ես արդեն երկրորդ սեզոնն է, ինչ մասնակցում եմ, փետրվարին կրկին մասնակցելու եմ: Շատ լավ կազմակերպված և պրոֆեսիոնալ հարթակ է, ասեմ, որ «Mercedes-Benz Kiev Fashion Days»-ին մասնակցել եմ հենց կազմակերպիչների առաջարկով: Դարյա Շապովալովան փորձում է այն դնել այսօրվա հայտնի նորաձևության շաբաթների շարքում, նա բավականին հայտնի դեմք է նորաձևության աշխարհում: Դարյայի հետ ծանոթացել ենք պատահաբար, Ֆլորենցիայում, խոսակցություն գնաց, որ ուզում եմ դրսում ներկայացնել իմ հագուստները, նա էլ ասաց, որ երիտասարդ սկսնակ դիզայներների համար նրանք ունեն առանձին մրցույթ, որտեղ խմբակային ցուցադրություններ են, բայց ես այդ կատեգորիայից դուրս եմ եկել, քանի որ ես անում եմ իմ անհատական մեծ ցուցադրությունները: Դրանից հետո մեկ տարի անց հանդիպեցինք Միլանում, որտեղ ես ցուցահանդեսի էի մասնակցում և ներկայացնում էի իմ հայկական հավաքածուն, այդ ժամանակ նա ասաց` «Դու պիտի արդեն գաս Կիև»: Նրանց հիմնական ծրագրին 10 դիզայներ է մասնակցում, միայն ես էի արտերկրից: Այդ ցուցադրությանը գալիս են միջազգային մամուլից բավականին կարևոր դեմքեր` «Vogue Ukraine», «l՛officiel»-ը, և դու լսում ես նրանց գնահատականը:
 
Երբ ես հետևում էի Ձեր ցուցադրությանը, տեսա, որ «Vogue Ukraine»-ն, տեղադրելով Ձեր հագուստներից մեկը, արել էր հետևյալ մեկնաբանությունը` «армянская трактовка Дольче and Gabbana»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ նրանց երկրում ներկայացնում էիք Ձեր հավաքածուն և ստացաք նման արձագանք:
 
Գիտե՞ք՝ ինչ. ես միշտ փորձում եմ տեսնել մեդալի հակառակ կողմը, ես աշխատելու ժամանակ շատ լավ գիտակցում եմ, որ համեմատությունները լինելու են, որովհետև ոչ մեկն այսօր հեծանիվ չի հորինում, բայց ես շատ լավ գիտեմ՝ ինչ է նշանակում գրագողությունը, դրա համար երբ հավաքածուն անում էինք, շատ մեծ էր ռիսկ, որ թեմայով կնմանվեր, իսկ ես իսպանական թեման էի ընտրել: Հավատացեք` պրինտները պատրաստելու ժամանակ ես գրաֆիկական դիզայներին ասում էի՝ այն ամենը, ինչ նրանց մոտ կա, հանկարծ մեզ մոտ չլինի: Միևնույն է, վերջում նման եղան, քանի որ իսպանական ոճ էր, բայց այդ գնահատականը ես ընդունում եմ որպես կոմպլիմենտ: Նույն «Vogue»-ի խմբագիրը, որ դրա մասին գրել էր, բնականաբար հետևել էր և ծանոթ է ներքին խոհանոցին: Նման է գուցե, բայց ոչ թե նրա համար, որ գրագողություն է, այլ որովհետև աղբյուրը և ոգեշնչման թեման նույն է: Գիտե՞ք՝ միշտ էլ համեմատում են, անգամ համաշխարհային դիզայներներին են իրար հետ համեմատում, բայց մենք բոլորս էլ պտտվում ենք պահանջարկի և մեր մոլորակի շուրջ:
 
 
Այսինքն՝ անում եք այն, ինչն այսօր պահանջարկ ունի։
 
- Բնականաբար, չէ՞ որ սա շատ լուրջ բիզնես է, և դու մեկնաբանում ես քո ունեցած իրականությունը քո ձևով: Ես դեմ չեմ հայկական յուրահատկությանը, բայց մինչև վերջերս բոլոր դիզայներներն իրենց պարտքն էին համարում կարպետից հագուստներ կարել, որպեսզի տարբերվեն, բայց ոչ ոք դա չէր կրում, որովհետև դա նորաձև չէր: Տարբերվելը միայն քիչ է, քանի որ հագուստը դեռ պետք է վաճառվի: Ցավոք, երբեմն քո ունեցած մտքի թռիչքը սահմանափակվում է:
 
Վահան, շարունակելով կրկնօրինակման թեման, պետք է ասեմ, որ այն պայուսակները և աքսեսուարները, որոնք ես տեսա Ձեր խանութում, հանդիպել եմ նաև ինստագրամյան մի քանի էջերում, Դուք ասում եք, որ դա Վահան Խաչատրյան բրե՞նդն է, թե՞... 
 
- Ոչ իհարկե, բոլոր աքսեսուարները տարբեր դիզայներներից են: Այն, ինչ խանութում ներկայացված է, պարզապես խանութն ավելի հարստացնելու համար է, իսկ դրանք մենք պատվիրում ենք: Վերջերս Աննա Դելառուսոն իր ինստագրամյան էջում հենց նույն բրենդի զարդերն էր տեղադրել, ես ռիփոսթ արեցի, որ մարդիկ տեսնեն, որ դա դրսում բավականին հայտնի բրենդ է և մեզ մոտ էլ է ներկայացված:
 
Դիզայներներին իրար հետ մի տեղում շատ հազվադեպ կարելի է տեսնել, դա խոսո՞ւմ է այն մասին, որ ձեր հարաբերություններն իրար հետ լավ չեն, թե՞ պարզապես առիթներ չեն լինում: Չեմ կարող չհետաքրքվել՝ ի վերջո հաշտվեցի՞ք դիզայներ Դիանա Շատվերյանի հետ։
 
- Գիտե՞ք, խնդիր, որպես այդպիսին, ստեղծվեց համացանցի պատճառով, որովհետև դա կարող էր մնալ մեր ֆեյսբուքում և դուրս չգալ, ով սխալ էր, իր սխալը հասկանար, ու դա կանխվեր: Լուծվելու կամ չլուծվելու հարց չկար, ճիշտ է՝ դրանից հետո մեր հարաբերությունները սրվեցին, բայց չենք նստել, բան պարզաբանել: Եթե ինչ-որ տեղ իրար տեսնում ենք, պարզապես բարևում ենք: Սուտ կլինի, եթե ասեմ, որ մյուս դիզայներների հետ մտերիմ եմ, կարծում եմ՝ մյուսներն էլ իրար հետ մտերիմ չեն, բայց ընդհանուր միջոցառումներին, ժողովներին պրոֆեսիոնալ առումով, իհարկե, շփվում ենք:
 
Իսկ լինո՞ւմ է, որ զանգեք ինչ-որ դիզայների և ասեք՝ ապրես, լավ հավաքածու էիր արել։
 
- Ոչ, ես ձևական բաներ չեմ սիրում: Ասեմ, որ նորաձևության բոլոր ցուցադրություններին ինձ միշտ հրավիրում են, իսկ ես միշտ չեմ գնում: Ասում են` գոռոզ եմ, որ չեմ գնում, բայց ես գտնում եմ, որ գնալն ու այնտեղ նստելն առնվազն ձևականություն կլինի իմ կողմից: Եթե դա լինի ինձ մտերիմ մարդ, ես նրա համար կգնամ, բայց ուղղակի գնալու իմաստ չեմ գտնում: Օրինակ՝ Գևորգ Շադոյանն իմ ընկերն է, քանի որ մենք վաղուց ենք ծանոթ՝ մինչև նրա Հայաստան տեղափոխվելը: Մեր հարաբերությունները լրիվ այլ են, նա վերջերս զանգեց, ասաց, որ ուզում է՝ գնամ նրա ուսանողների հետ հանդիպման, դա լրիվ այլ բան է, բայց ձևականորեն մամուլի և այդ մարդու «աչքը մտնելու» համար գնալու և առաջին շարքում նստելու կարիք չկա: Դա իմ անձնական կարծիքն է, մյուսները գնում են ինչ-որ բան ցույց տալու համար, գուցե նրանք անկեղծ են:
 
Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact