Օրիգինալ ամուսնության առաջարկ` խոտի կապերի միջոցով (լուսանկարներ)
LifestyleԱվստրալացի ֆերմեր Բեն Քեմփը իր ընկերւոհւոն` Ժադին Մոլդին հրավիրեց ուղղաթիռով զբոսանքի և խոտի կապերի շնորհիվ օրիգինալ ամուսնության առաջարկ արեց։ Ինքը` աղջիկը, կարծում էր, թե իրենք թռչում են գնահատելու վերջին օրերին հրդեհի հետևանքով այրված անտառների վնասի չափը, բայց շուտով երկնքից նկատեց «Will you marry me» («Կամուսնանա՞ս ինձ հետ») գրությունը։
Վայրէջքից հետո 29–ամյա տղան ծնկի իջավ և իր 28–ամյա սիրելիին մեկնեց ամուսնական մատանին։ Աղջիկը համաձայնվեց։









