Ծովաբողկ և քացախ․համադրություն սինուսիտն ու գլխացավը բուժելու համար
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Մոռացեք դեղերի և դեղագործական միջոցների մասին, քանի որ այս 2 բնական բաղադրիչները բուժում են սինուսիտների և գլխացավերի հետ կապված խնդիրները։
Ձմռան հետ միասին գալիս են սինուսիտի և մրսածության խնդիրները, որոնք հանգեցնում են գլխացավերի։ Այնպես որ, փորձեք բարելավել առողջական վիճակը բնական միջոցներով։
Այս բաղադրատոմսի կարևոր բաղադրիչը ծովաբողկն է։
Բաղադրատոմսի պատրաստման համար անհրաժեշտ է ծովաբողկի թարմ արմատն անցկացնել քերիչով և վրան լցնել քացախ, ապա լցնել ապակե շշի մեջ և լավ փակել։ Պահել այն սենյակային ջերմաստիճանում 10 օր՝ պարբերաբար շիշը թափահարելով։
10 օր անց օրվա մեջ մի քանի անգամ բացել շիշը և կատարել ինգալացիա՝ 5 րոպե։ Ապա խառնուրդի մեջ թրջել մի փոքր կտոր և դնել ճակատին կամ ծոծրակին՝ ողջ գիշեր։
Բուժումը տևում է 5 օր, ինչն արդեն բավական է սինուսիտն ու գլխացավն անցկացնելու համար։
Եվս 1 պարզ բաղադրատոմս․ 50 գրամ ծովաբողկն անցկացնել քերիչով, ավելացնել 0,5լ ջուր և եռացնել։ Այնուհետ կատարել ինգալացիա՝ գլուխը սրբիչով ծածկելով։