Yerevan, 04.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քննչական կոմիտեն մանրամասներ է հաղորդում Երևանում ավազակային հարձակման դեպքի վերաբերյալ

Society

 ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեկտեմբերի 15-ին Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:40-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ հարձակվել են Բաշինջաղյան փողոցի սեփական տներից մեկի վրա,  հնչել են կրակոցներ, կան վիրավորներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը` քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։ Փորձագետների մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, ձեռնարկվել անհետաձգելի գործողություններ՝ պարզելու դեպքի հանգամանքները:

Նախնական տվյալներով, դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զինված և դիմակավորված անձը մուտք է գործել տուն, որտեղ այդ պահին եղել է նաև մանկահասակ երեխա և հրազենի ու դանակի գործադրման սպառնալիքով պահանջել թանկարժեք զարդեր, գումար։ Իր հետ բերված թիվ 152946, 12 տ/չ, «Cherchill» տիպի ողորկափող հրացանից տղամարդը կրակոցներ է արձակել տանը գտնվող անձանց ուղղությամբ, որի հետևանքով երեք անձ ստացել է հրազենային բազմաբեկոր վնասվածքներ:

Զինված անձի հանցավոր գործողությունները կանխելու նպատակով ընտանիքի անդամները դիմադրություն են ցույց տվել, որի ժամանակ կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են պատճառվել տուն ներխուժած զինված տղամարդուն։ Վերջինս, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Քննությամբ պարզվել է նրա ինքնությունը, ով Երևանի բնակիչ Գ. Սարգսյանն է՝ ծնված 1976թ.։

Ստորին վերջույթների հրազենային բազմաբեկոր վիրավորումներով 3 անձ բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ նրանց ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Ընտանիքի հայրը, տանտիրուհին և դայակը ճանաչվել են տուժող:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող ողորկափող 12 մմ տրամաչափի «Cherchill» տեսակի հրացանը՝ փամփուշտներով, ինչպես նաև՝ որսորդական դանակը: Վերցվել են փորձանմուշներ, առգրավվել դեպքի պահին տուժողների և տուն ներխուժած անձի հագին եղած հագուստները։ Քրեական գործով էական հանգամանքների պարզաբանման նպատակով նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ։

Միջնորդություն է ներկայացվել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ տուն ներխուժած անձի՝ Գ. Սարգսյանի բնակության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, որը դատարանը մերժել է:

Առգրավվել է տանն առկա տեսախցիկների տեսանկարահանող սարքերի՝ դեպքի վերաբերյալ տեսագրությունը, որն օրենքով սահմանված կարգով ենթարկվել է զննության: Քննության ընթացքում հստակեցվել է դեպքերի զարգացման հաջորդականությունը։ Պարզվել է, որ զինված անձի՝ տուն ներթափանցելու պահին տանը եղել են միայն կանայք (տանտիրուհին, մայրը, դայակը) և 1 տարեկան երեխան։ Ընտանիքի հայրը տուն է եկել ավելի ուշ՝ հեռախոսով լսելով ահաբեկման ձայներ։

Քննության տվյալներով՝ ամուսինը զանգել է կնոջ հեռախոսահամարին, հեռախոսազանգը միացել է, սակայն կինը չի խոսել, փոխարենը լսվել է մի տղամարդու ձայն, ով ահաբեկել է ընտանիքի անդամներին, նրանցից պահանջել գումար` սպառնալով սպանել: Նա անմիջապես գնացել է տուն, իսկ վարորդին հանձնարարել զանգել ոստիկանություն: Զինված տղամարդու կողմից արձակված կրակոցներ են արձակվել ընտանիքի հոր, կնոջ և դայակի ուղղությամբ, ում գրկին եղել է մանկահասակ երեխան։ 

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: 

 

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers