Նիհարել ցանկացողների 90 տոկոսն անում է այս սխալները
LifestyleWnews.am-ը գրում է.
Դիետա ընտրելով եւ պարբերաբար սպորտով զբաղվելու ժամանակ գրեթե բոլոր նիհարել ցանկացողները միեւնույն սխալն են անում։
Ինչու են կիլոգրամները վերադառնում։
Առողջ սննդի ինստիտուտի հոգեբանները հետազոտել են ավելորդ քաշն իրենց հիմնական խնդիրը համարող 3000 առողջ կանանց սննդային սովորույթները։ Բոլոր մասնակիցները պարբերաբար սահմանափակել են իրենց սննդում, կանոնավոր զբաղվել սպորտով, ժամանակ առ ժամանակ խիստ, իսկ պարբերաբար չափավոր դիետա պահել, սակայն քաշը միեւնույնն է վերադարձել է։
Այն բանից հետո, երբ հոգեբանները մասնակիցներին առաջարկել են անհատական թերապիա, նրանցից 80%-ը մեկ տարվա ընթացքում հեշտությամբ նիհարել է։
Ինչու՞մն է գաղտնիքը
Մանկուց մեզ սովորեցրել են, որ համեղ սնունդը ամենօրյա սնունդը չէ։
«Սա Ամանորին», «սկզբում կեր բրինձը, հետո նոր սոուսը», «պիրոգը կլինի ծննդյանը»…ծանո՞թ է։
Այսպիսով ձեւավորվում են մի քանի վատ սովորույթներ, որոնք խանգարում են նիհարել եւ ստեղծում են ավելորդ քաշի խնդիր։
1. Սննդի ընդունումը որպես պարգեւ
«Ես հանձնեցի նախագիծս, ուստի որպես պարգեւատրում կարող եմ տորթ ուտել», «եթե վազեմ, կարող եմ ինձ հաստ համբուրգեր թույլ տալ», «կես տարի է քաղցր չեմ կերել, ուստի արժանի եմ դեսերտի» եւ նման բաներ։
Համեղ սնունդը պետք է լինի ամենօրյա սննդակարգի բաժինը, այլ ոչ թե օրգանիզմին տրվի տոնից տոն։
Սրան հասնելու առաջին մեթոդը սննդի ընդունումը ամենահամեղից սկսելն է։ Սկսիր առաջին հերթին ուտել ամենահամեղը։
Երկրորդ խորհուրդը, որը տալիս են հոգեբանները, սիրած ուտելիքն ամեն օր ուտելն է։ Եթե դա բարձր կալորիականություն ունի կամ վնասակար է, կեր շատ քիչ, բայց ամեն օր։ Սա իսկապես օգնում է ազատվել ավելորդ քաշից։
2. Սննդի ընդունումը հանգստանալու միջոց
«Սթրեսի ժամանակ սնվելը» ավելորդ քաշի երկրորդ պատճառն է։ Սիրելին վիրավորել է, տորթ կուտեմ եւ կանցնի։
Ինչպե՞ս պայքարել դրա դեմ։
Թղթի վրա գրեք ուրախանալու մինիմում 10 միջոց, որոնք ձեզ հասանելի են։
Ֆիլմ, նոր հագուստ, զբոսանք այգում, ամենը բացի սննդից։
Ամեն անգամ, երբ տխրում ես եւ շոկոլադ ուզում, ցուցակից որեւէ մի բան արա։
Սովորիր քեզ այլ միջոցներով հանգստացնել։
Նույնը կարող ես անել նաեւ ինքդ քեզ պարգեւատրելուց։ Պարբերաբար քեզ խրախուսիր ոչ թե սննդով, այլ, օրինակ, նոր շրթներկ գնելով։
Փոքրիկ խորհուրդ
Հոգեբանները պնդում են, որ ճարպոտ, քաղցր կամ խմորային սննդին մարդիկ հատկապես ձգտում են, երբ զգում են չարություն կամ վիրավորանք։ Այնպես որ փորձիր հացի սեղանի շուրջ չնստել, երբ ինչ-որ մեկը քեզ ջղայնացրել կամ հուսախաբ է արել։