Հոլիվուդի ամենասեքսուալ տղամարդը հայ է (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Դերասան եւ Հոլիվուդի սեքս-խորհրդանիշ, պրոդյուսեր եւ սցենարիստ Ջո Մանգանյելոն իր արտաքինով հազարավոր կանանց սրտեր է գերել։ Բացի արտաքին փայլուն տվյալներից, նա ունի փայլուն հումորի զգացում, ճաշակ եւ դերասանական տաղանդ, ինչն էլ իրեն բերել է մեծ ճանաչում եւ փառք։ Նա խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Իսկական արյուն», «Սարդ մարդը», «Սուպեր Մայքը», «Շտապօգնություն», «Ինչպես ես հանդիպեցի ձեր մորը» եւ այլն։
Ջոզեֆ Մայքլ Մանգանյելոն ծնվել է 1976 թ դեկտեմբերին Պիթսբուրգում։Նրա մայրն ազգությամբ հայ է։
«Ես մասամբ սիցիլիացի եմ եւ մասամբ հայ։ Իմ արյան մեջ կա նաեւ գերմանացու եւ ավստրալացու արյուն։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ես այնպիսին եմ, ինչպիսին կամ»,- ասում է Ջոն։
Ջոն ընդունվել է Carnegie Mellon համալսարան, որտեղ էլ սովորել է դերասանական վարպետություն։ Իր առաջին քայլերն արել է թատրոնում։
«Իսկական արյուն» հեռուստասերիալի գլխավոր դերակատարման համար Ջոն արժանացել է երեք մրցանակի. NewNowNext Awards, Saturn Awards, Scream Awards եւ ճանաչվել Հոլիվուդի պատմության մեջ ամենասեքսուալ դերասանը։
2012 թ. Ջոն Men’s Health’s ամսագրի կողմից ընդգրկվել է բոլոր ժամանակների իդեալական մարմին ունեցող տղամարդկանց թվում։
Այժմ Ջոն շարունակում է նկարահանվել ֆիլմերում եւ ակտիվ բարեգործական գործունեություն է ծավալում, նա օգնում է Պիտսբուրգի մանկական հիվանդանոցին, ինչպես նաեւ հանդիսանում է Elysium արվեստի կոմիտեի անդամ։
Ջոի կինը հոլիվուդյան դերասանուհի Սոֆիա Վերգարոն է։





