Yerevan, 04.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արամյանցի համալիրի աշխատակիցները հայց են ներկայացրել Լուսինե Սահակյանի և Արգիշտի Կիվիրյանի դեմ

Society

Ինչ խնդիր է ծագել Արամյանցի առողջարանային համալիրում:

- Նախ` նշեմ, որ նշված համալիրը ունի պատմամշակութային նշանակություն: Այն գտնվում է Ախթալայում և հանդիսանում է հայտնի հայ բարերար Միքայել Արամյանցի առանձնատունը: Այս համալիրը թե իր ճարտարապետական, թե զուտ մշակութային առումով Հայաստանի պատմությունը արտացոլող հուշարձաններից է, որը պետք է լինի մեր և բնականաբար նաև պետության ուշադրության ներքո:

2005 թ-ից ես աշխատում եմ այդ համալիրում: Այն զբաղեցնում է շուրջ 50 հա տարածք: Տարածքի մեծության և համալիրի առկա վիճակից ելնելով պահանջում է որպեսզի այն պարբերաբար սպասարկվի և պահպանվի, ինչն էլ ես և մի քանի աշխատող ապահովում ենք:

Արամյանցի առողջարանային համալիրը տարբեր ժամանակներում պատկանել է տարբեր մարդկանց: Իմ աշխատած ժամանակաշրջանում 2005 թվականից այն պատկանել է Սերոբ Գորգին Տեր-Բողոսյանին այնուհետև որպես սեփականատեր հանդես եկան Մադլեն-Սեդրակ Թաշճյանը, որը Սերոբի կինն էր: Վերջին ժամանակներում համալիրի կառավարման գործառույթները իրականացնում էր փաստաբան Լուսինե Սահակյանը և իր ամուսին ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը:

Ուզում եմ հատուկ նշել, որ Սերոբ Գորգին Տեր-Բողոսյանը բավականի միջոցներ էր ներդրել համալիրը կարգի բերելու համար:

Ինչն է պատճառը, որ հայց եք ներկայացրել դատարան Լուսինե Սահակյանի և Արգիշտի Կիվիրյանի դեմ:

- 2014թ-ից որպես գործատու Արամյանցի համալիրում հանդես էր գալիս փաստաբան Լուսինե Սահակյանը:

Այդ ժամանակ էլ ծագեցին մեր խնդիրները:

2014թ-ի օգոստոսից ինձ և առողջարանի մնացած բոլոր աշխատողներին ազատեցին ախատանքից խոստանալով կատարել վերաձևակերպում: Ինչն էլ բնականաբար չարվեց: Ես և մեր մյուս աշխատողները չձևակերպվելով որևէ տեղ շարունակում էինք աշխատել: Սկզբից մեր աշխատավարձը վճարում էր Մադլեն-Սեդրակ Թաշճյանը, իսկ հետո Լուսինե Սահակյանը:

Դա տևեց մինչև 2015 թվականի հունվար ամիսը:

Այնուհետև Լուսինեն դադարեցրեց վճարումները, իսկ մեր պահանջներին հակառակ ասաց՝ ինչ ուզում եք արեք, չեմ վճարելու: Մի օր էլ նույն Լուսինե Սահակյանի ամուսինը Արգիշտի Կիվիրյանը եկավ համալիրի տարածք և հայտարարեց, որ պետք է տանի Սերոբ Բողոսյանի կողմից տասնյակ հազարներով ձեռքբերված համալիրին պատկանող կահույքը ու վերանորոգման համար նախատեսված շինանյութը:

Մեր աշխատողները հակառակվեցին, ինչ որ մեկն էլ դիմել էր համայնքի ոստիկանության օպերլիազոր Արամ Ռեվազյանին փորձելով խոչընդոտել գույքի տարահանմանը, սակայն վերջինիս չհաջողվեց կանխել գործընթացը և գործադրված ջանքերին հակառակ նշված գույքը տարհանվեց: Այնուհետև ինձ հասան նաև խոսակցություններ, որ այդ գույքը գտնվում է Լուսինե Սահակյանի տանը:

Ես և մյուս աշխատողները կանգնեցինք լուրջ խնդրի առաջ թողնել անտերության համալիրը, թե շարունակենք պահպանել այն: Մենք առ այսօր շարունակում ենք աշխատել համալիրում, կատարում ենք մեր աշխատանքը, սակայն չենք ստանում մեր հասանելիք աշխատավարձը: Ինձ համար շատ զարմանալի է, որ իրավապաշտպանի համբավ ունեցող անձնավորությունը նման կերպ է վարվում անտեսելով մեր և այլոց իրավունքները:

Առանց վարձատրության շուրջ մեկ տարի աշխատելով մեր համբերության բաժակը լցվեց՝ ես և մնացած մյուս աշխատողները ստիպված դիմեցինք դատարան և Լուսինե Սահակյանից պահանջում ենք վճարել մեր հալալ քրտինքով վաստակած աշխատավարձը, իսկ Արգիշտի Կիվիրյանից պահանջում ենք հետ վերադարձնել Միքայել Արամյանցի առանձնատան գույքը, որը վերջինիս կողմից ապօրինի ճանապարհով դուրս է բերվել այնտեղից:

Կարող է հարցս հեռոտարական հնչել բայց պետք է տամ:

Տիկին Լուսինե Սահակյան, դուք, որ փաստաբան եք և ձեր ելույթներով և վարքագծով խեղճ մարդկանց իրավունքների պաշտպան եք հանդես գալիս, ինչու եք ոտնահարում մեր իրավունքները: Ինչու եք ստանձնել մեր գումարները տալու պարտականություն և ինչու չեք կատարում այն: Որտեղից ձեզ գումարներ, որոնք փոխանցում էիք մեզ: Եթե միայն փաստաբան եք եղել, ապա ինչ գործ ունեիք ֆինանսական միջոցների հետ և ինչ իրավունքով եք ֆինանսական միջնորդի դեր ստանձնել: Եթե խոստացել էիք տիկին Մադլենին, որ պետք է մեր հարցերը լուծեիք /հասկանում եմ, որ դա անհատույց չէր կարող լինել/, ապա ինչու չեք լուծում:

Պարոն Արգիշտի Կիվիրյան, դուք, որ հանդես եք գալիս, որպես ակտիվիստ և իշխանությունների դեմ եք պայքարում, որպեսզի իբր պաշտպանեք ժողովրդին, ինչու եք դուրս եկել մեր դեմ, ինչու եք տարել թանգարանի գույքը, որն էր ձեր նպատակը: Որտեղ եք պահում այդ գույքը: Եվ ի վերջո, հասարակ քաղաքացու պաշտպան եք դուք, թե այդպես եք ցույց տալիս ձևականորեն:

Իլյա Սանդիկով

Նյութի աղբյուրը` YN.am

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers