Yerevan, 13.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բուհենվալդի սարսափները. այս զարհուրելի վայրի բանտարկյալներից մնացին միայն ամուսնական մատանիներ (լուսանկարներ 16+)

Lifestyle

«Jedem das seine» այս արտահայտությունը գերմաներենից թարգմանաբար նշանակում է «Ամեն մեկին իրենը»: Այս արտահայտությունը տեսել են բոլորը, ովքեր երբևէ եղել են այստեղ:

Բուհենվալդը Վեյմարի մոտակայքում գտնվող համակենտրոնացման ճամբար էր:

Այն սկսել է գործել 1937թ.-ի հուլիսի 19-ին՝ որպես հանցագործների ճամբար, բայց շուտով այստեղ սկսեցին ուղարկել քաղբանտարկյալներին: 1938թ.-ի հունիսին Բուհենվալդ ժամանեց բանտարկյալների մի խումբ, որը բաղկացած էր միայն հրեաներից: 1938թ.-ի ամռանը Բուհենվալդ տեղափոխեցին 2200 ավստրիացի հրեա և նույն թվականին «Բյուրեղային գիշերից» հետո  (հրեաների դեմ իրականացված մասսայական ֆիզիկական բռնության առաջին ցույցը Երրորդ Ռեյխի տարածքում 1938թ.-ի նոյեմբերի 9-10-ը): Բանտարկված հրեաների թվաքանակը երկու անգամ ավելացավ: 1939թ.-ի գարնանը հրեաների մեծամասնությունն ազատ արձակվեց, սակայն նրանց զրկել էին սեփականությունից և ստիպել էին լքել Գերմանիան: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից հետո բանտարկյալ հրեաների թիվը կրկին բարձրացավ:

Այստեղ ժամանող խորհրդային զինվորներին միանգամից սպանում էին: 1942թ.-ի սկզբից Բուհենվալդում կառուցվել էին ռազմական արտադրանք ստեղծող գործարաններ: 1942թ.-ի հոկտեմբերի 17-ին բոլոր հրեաները, բացի 200 քարագործից, Բուհենվալդից հանձնվեցին Օսվենցիմ: 1944թ.-ի հոկտեմբերի 6-ին բանտարկյալների թիվը հասել էր իր սահմանագծին՝ 89.143 բանտարկյալ:

1944թ.-ի վերջին, Գերմանիայից նահանջելով դեպի արևելք գտնվող օկուպացված տարածքներ, գերմանացիները սկսեցին տարհանել այնտեղ գտնվող ճամբարները և հազարավոր բանտարկյալներ, որոնց թվում էին նաև հազարավոր հրեաներ, հանձնվեցին Բուհենվալդ, որտեղ գրեթե բոլորը մահացան: 1945թ.-ի ապրիլին պաշտպանական ջոկատները ճամբարից մի քանի հազար հրեա տարհանեցին, բայց 1945թ.-ի ապրիլի 5-ին նախանշված մասսայական տարհանումն այդտեղ էլ հնարավոր չեղավ կատարել: Բուհենվալդի գոյատևման վերջին շաբաթներին այնտեղ ստեղծվել էր ստորգետնյա զինված կազմակերպություն: Երբ 1945թ.-ի ապրիլի 11-ին Բուհենվալդ մտան ամերիկյան զորքերը, զինված կազմակերպությունն արդեն վերահսկողություն էր սահմանել ճամբարի վրա: Ճամբարի հիմնադրման առաջին օրվանից մինչև վերջին օրը 238.380 բանտարկյալից մահացել կամ սպանվել էր 56.549-ը:

1958թ.-ին բացվեց թանգարան:

Անցնել Բուհենվալդն ու կենդանի նմալ. Պետրոգրադցին հրաշքով կարողացել էր ողջ մնալ

Ապրիլի 11 ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Ֆաշիստական ճամբարներից բանտարկյալների ազատման օր: Որոշ մարդիկ մինչ օրս ողջ են և կարողացել են պատմել իրենց տառապանքների մասին: Պետրոգրադցի Լեոնիդ Մայորովը պատմել է Բուհենվալդում անցկացրած երեք տարիների մասին: Նա կիսվել է իր հիշողություններով և պատմել, թե ինչ է նշանակում լինել ֆաշիստների բանտարկյալ:

«Օ, Բուհենվալդ, ես քեզ երբեք չեմ մոռանա, դու իմ ճակատագիրն ես դարձել!»: Գերմանական երգի բառերը Լեոնիդ Մայորովը հիշում է նույնիսկ 65 տարի անց: Եվ դա զարմանալի չէ, քանի որ Բուհենվալդի օրհներգի բառերը կամ երաժշտությունը սխալ արտաբերելու համար բանտարկյալներին դաժանորեն ծեծի էին ենթարկում: Բուհենվալդում նրան անվանում էին «բանտարկյալ №3258»:

Մայորովը ծնվել է Պետրոգրադում: Երբ սկսվեց պատերազմը, նա ծառայում էր արևմտյան Բելառուսիայի զորքերում: Իսկ պատերազմի սկզբից չորս օր անց ջոկատը լիովին ջախջախվեց: Մայորովը հայտնվեց գերմանացիների մոտ:

«Ես «բնիկ» բուհենվալդցիներից եմ,- իր մասին պատմում է 88-ամյա Մայորովը,- ես այնտեղ անցկացրել եմ երեք տարի՝ 1942թ.-ի մայիսից մինչև 1945թ.-ի ապրիլը, երբ ճամբարի բանտարկյալները ապստամբություն էին բարձրացրել և կարողացել ազատվել: Այդ պատճառով ճամբարի կյանքի մասին ամեն ինչ գիտեմ»:

«Քեզ, սրիկա, ես նույնպես գնդակահարելու եմ!»

Խորհրդային բանտարկյալները ամենավտանգավորներից մեկն էին: Նրանց հատուկ նշում էին կարմիր շրջանով և թևքի վրա «R» տառ գրում. դա նշանակում էր «ռուս»:

Կարմիր շրջաններով բանտարկյալներին քայլող նշանակետ էին անվանում: Յուրաքանչյուր պաշտպանական ջոկատի զինվոր կարող էր կրակել նրանց վրա՝ առանց որևէ զգուշացման:

Լեոնիդ Մայորովը գրեթե միանգամից «նշանակետ» դարձավ՝ ճամբարից անհաջող փորձ կատարելուց հետո: Բուհենվալդում փախուստի փորձ կատարածները ողջ չէին մնում:

«Ես մի քանի անգամ մահվան եզրին եմ եղել,- պատմում է Մայորովը,- իմ հետ ճամբար ժամանած ընկերներից գրեթե ոչ ոք ողջ չի մնացել: 100 մարդուց կենդանի կարողացել են մնալ միայն 11-ը: Բուհենվալդի տնօրենը հպարտ էր, որ իրենց ճամբարում չկային գազի կամերաներ, իբրև թե նրանցը «մարդասիրական» է, բայց միևնույնն է, մարդիկ իրար ետևից մահանում էին»:

Ճամբարում կարող էին վնասել կամ սպանել յուրաքանչյուր մեղավորության համար, օրինակ, նշված ժամից դուրս ծխած ծխախոտի համար:

«Մի անգամ մենք ավլում էինք ճամբարի ճանապարհները,- հիշում է Մայորովը,- մառախուղ էր, տհաճ եղանակ: Մեր կողքով մեքենայով անցավ պարետի տեղակալը: Նա հանկարծակի դուրս նետեց դեռևս ծխացող ծխախոտի մնացորդը, և մենք միագամից վերցրեցինք այն և թաքնվեցինք պատի ետևում: Դժբախտաբար, նա շուտով վերադարձավ և տեսավ մեզ մատնող ծուխը: Մեզ՝ երեք բանտարկյալներիս, շարք կանգնեցրեց, մի թղթիկի վրա գրանցեց մեր համարները, և անձամբ ինձ ասաց. «Իսկ քեզ, սրիկա, ես անկասկած գնդակահարելու եմ»: Մի ամբողջ շաբաթ ես նույնիսկ հանգիստ շնչել չէի կարողանում, անընդհատ սպասում էի, որ պետք է գան ինձ տանեն, բայց բա՞խտն ինձ ժպտաց, թե պարետն էր այդ թղթիկը կորցրել, թե սպառնացել էր մեզ միայն վախեցնելու համար… Մեզ այդպես էլ չգնդակահարեցին»:

Տիֆի դեմ դեղահաբերը փորձարկում էին բանտարկյալների վրա

Բայց դժբախտությունը չի անցել խորհրդային զինվորի կողքով: Պաշտպանական ջոկատի զինվորները կոտրել էին Մայորովի ողնաշարը: Երբ նա աշխատում էր քարհանքում, պահակազորը որոշում է մրցում կազմակերպել, և փայտերով զինված զինվորները բանտարկյալին քշում են զինվորների շարքերի միջով: Ի դեպ, բանտարկյալը պետք է նաև ծանր քարը քարշ տար և իրավունք չուներ այն գցել ձեռքերից: Եթե զոհն ընկնում էր, ապա ֆաշիստները սկսում էին ոտքերով ծեծել նրան: Երբ նրանք որոշեցին, որ մահացածին անիմաստ է ծեծել, Մայորովին տարան հոսպիտալ՝ մյուս մահացածների մոտ:

«Ինձ փրկեց հոսպիտալի բժիշկ բանտարկյալ լեհ Ֆրանցը,- հիշում է Լեոնիդ Կոնստանտինովիչը,- նա նկատել էր, որ ես ողջ եմ, և կես ամիս հոգ էր տանում իմ մասին»:

Ողնաշարի կոտրվածքից հետո նա անհավանական կերպով նիհարել էր, և դարձել 41 կգ:

«Ես նման էի կմախքի,- ասում է նա,- եթե ինձ չտեղափոխեին ավելի թեթև աշխատանքի, ես անկասկած կմահանայի: Բայց իմ նիհարությունը ինձ օգնեց, քանի որ ինձ չուղարկեցին 50-րդ բաժին, որտեղ գտնվում էր «հիգիենայի ինստիտուտը»:

Այնտեղ ֆաշիստական բժիշկները տիֆի դեմ դեղորայք էին փորձում ստանալ: Նրանք փորձարկումների համար ընտրում էին մյուսների համեմատ ավելի գեր բանտարկյալներին: Նրանց վրա ոջիլ էին դնում, որը և հիվանդության տարածողն էր, իսկ հետո բուժում էին հիվանդին: Եթե մարդ կարողանում էր այդ «բուժումից» հետո ողջ մնալ, նրա ետ ճամբար էին տանում: Բայց մի քանի օր հետո ինչ-որ գործողության համար սկսում էին հանդիմանել և ծեծելով սպանում էին. հիվանդը կարող էր իմանալ տիֆի դեմ դեղորայքի բաղադրատոմսը, իսկ դա պետական գաղտնիք էր:

Բացի այդ, ոջիլները ոչ միայն հիվանդություն կրողներն էին, այլև անցաքարտ դեպի «դրախտային» կյանք: Դրա համար կարող էին անգամ մի կտոր հաց տալ:

«Գերմանացիները շատ էին վախենում համաճարակներից և խիստ հետևում էին կարգուկանոնին,- պատմում է Լեոնիդ Կոնստանտինովիչը,- ամեն շաբաթ օր բոլոր բանտարկյալները շարք էին կանգնում, իսկ հատուկ հերթապահը զննում էր նրանց՝ ոջիլ ման գալով. եթե գտնում էին, ապա բանտարկյալին մեկ շաբաթով կարանտինային բաժանմունք էին ուղարկում:

Բազմաթիվ բանտարկյալներ չէին ցանկանում նստել և սպասել, թե նրանց երբ են գնդակահարելու կամ փորձարկումների տանելու: Նրանք ստորգետնյա կազմակերպություններ էին կազմում, որն ապստամբություն էր պատրաստում: Բոլոր կազմակերպչական աշխատանքները մոտ երկու տարի գաղտնի էին վարվում: Զենքեր էին հայթայթվում, գործողությունների պլան էր մշակվում: Ակտիվիստների շարքերում էր նաև Լեոնիդ Մայորովը:

«Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմն արդեն ավարտին էր մոտենում, Բուհենվալդի կառավարությունը հրաման էր ստացել ճամբարը ոչնչացնելու համար: Դա պլանավորվում էր կատարել 1945թ.-ի ապրիլի 11-ին՝ ժամը հինգին, բայց ցերեկը ժամը երեքին մենք սկսեցինք ապստամբությունը: Բանտարկյալները վազեցին փշոտ մետաղալարերի մոտ, որոնց միջով հոսանք էր անցկացրած: Ինչով որ կարող էինք, այն սկսեցինք կորտել: Արդյունքում պատնեշը հնարավոր եղավ կոտրել երեք հատվածներում, և բանտարկյալները դուրս պրծան ճամբարից: Պաշտպանական ջոկատների զինվորները, տեսնելով հազարավոր մարդկանց, անմիջապես որոշեցին հեռանալ»:

Մայորովը շատ երկար ճանապարհով հասավ տուն՝ ոտքով հատելով մի քանի երկիր: Այդ ժամանակ ԽՍՀՄ-ում ճամբարների բանտարկյալներին գրկաբաց չէին ընդունում: Երիտասարդին նույնիսկ թույլ չտվեցին շարունակել ուսումը: Բուհենվալդում անցկացրած տարիներն անջնջելի հետք թողեցին Մայորովի կյանքում:

«Դեռ այնպիսի տարի չի եղել, որ ես չնշեմ ապրիլի 11-ը,- ասում է Լեոնիդ Մայորովը,- նախկինում Լենինգրադում շատ բուհենվալդցիներ կային, իսկ հիմա միայն ես եմ ողջ մնացել: Բայց մենք երդում ենք տվել, որ պայքարելու ենք ֆաշիզմի դեմ, քանի դեռ երկրի վրա նույնիսկ մեկ նացիստ կա»:

Բուհենվալդի նախկին բանտարկյալի ներդրումը ֆաշիզմի պայքարի մեջ նրա գիրքն է՝ «Էջեր չգրված նոթատետրից», որտեղ Մայորովը նկարագրել էր ճամբարում տեղի ունեցած սարսափները: Իսկ հրատարակվել է այն Գերմանիայից ուղարկված գումարով, որը տրամադրել են՝ որպես ճամբարում բանտարկված լինելու փոխհատուցում:

Բուհենվալդի ճամբարի զորանոցի առջև նստած բանտարկյալը ջուր է խմում:

Բուհենվալդ կենտրոնացման ճամբարի բանտարկյալը բարաքում:

Խորհրդային զինվորը ամերիկյան զորքերի կողմից ամբողջական ազատագրումից հետո մատնանշում է իրեն ծեծի ենթարկող պահակներից մեկին:

Բուհենվալդ ճամբարի բանտարկյալները: Նրանց միջին քաշն այս նկարում կազմում էր 30 կգ:

Վեյմար քաղաքի բնակիչները նայում են մահացած բանտարկյալներին: Ամերիկացիները այդ քաղաքի բնակիչներին ճամբար էին բերել, որոնցից շատերը պնդում էին, թե տեղյակ չէին ճամբարի գոյության մասին:

Ճամբարի բանտարկյալների մարմինները, որոնք պատրաստվում են այրել դիակիզարանում:

Նրանց մասունքները դիակիզարանում հայտնաբերվել էին ամերիկացի զինվորների կողմից:

Ամուսնական մատանիները, որոնք ամերիկյան զինվորների կողմից հայտնաբերվել են Բուհենվալդում՝ 1945թ.-ի մայիսի 5-ին:

Safe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close