Վեդու ջրամբարի կառուցմանը կուղղվի 75 մլն եվրո
EconomicsՎեդու ջրամբարի կառուցման ֆինանսավորման նպատակով ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև նախատեսվում է կնքել 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր:
Համաձայնագրին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 17-ի նիստի օրակարգում:
Համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Արարատյան դաշտավայրում մեղմելու սակավաջրությունը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչը, իր հերթին, կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայմանը: Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից 6 տարին` արտոնյալ, տոկոսադրույքը` կողմնորոշիչ, ֆիքսված է ավելացրած/պակասեցրած ինդեքսային դրույքաչափի տատանման չափով, որը տեղի է ունեցել վարկային համաձայնագրի ստորագրման ամսաթվի և տոկոսադրույքի սահմանման ամսաթվի միջև (չի կարող գերազանցել 6.25%-ը և չի կարող պակ աս լինել 0.25%-ից):
Ելնելով վերգրյալից` ՀՀ ֆինանսների նախարարությունը նպատակահարմար է գտնում վարկային համաձայնագրի ստորագրումը: