Այս փոքրիկն ապրեց ընդամենը 74 րոպե, բայց այդ ընթացքում հասցրեց մի քանի կյանք փրկել (լուսանկարներ)
Lifestyle
Դեսից-դենից
Էմմա Լին երկվորյակի էր սպասում։ 13–րդ շաբաթում նրան հետազոտեցին և պարզեցին, որ աղջիկներից մեկի մոտ անէնցեֆալիա է` ներարգանդային զարգացման արատ։ Իսկ դա նշանակում էր, որ փոքրիկի մոտ չի զարգանում ուղեղն ու գանգատուփը։ Ծնվելուց հետո երեխան դատապարտված էր մահվան։ Ինչպես ցույց է տալիս փորձը` այդպիսի արատով ծնված երեխաներն ապրում են մեկ շաբաթ, ոչ ավել։

Դրա հետ կապված բժիշկները Էմմիին առաջարկեցին սելեկտիվ աբորտ անել։ Բայց աղջիկը ճիշտ համարեց այլ կերպ վարվել։ Նա երկար մտածեց և որոշեց, որ կծծնդաբերի հիվանդ երեխային։ Աբորտից հրաժարվելու Էմմի պատճառն ուղղակի անհավատալի էր։

–Ես շատ լավ հասկանում եմ, որ իմ աղջիկներից մեկը կմահանա։ Ավելի հեշտ կլիներ զրկել նրան կյանքից դեռևս արգանդում։ Բայց ես մտածեցի այն մասին, որ աշխարհում շատ մայրիկներ կան, որոնց երեխաները հիվանդ են ծնվում, բայց ոչ անհույս։ Իմ աղջնակը լույս աշխարհ կգա առանց գլխուղեղի, բայց մյուս օրգանները նրա մոտ նորմալ կլինեն։ Շատ նորածիններ օրգանների փոխպատվաստման կարիք ունեն։ Դա նրանց ապրելու միակ հնարավորությունն է։ Եվ թող որ իմ փոքրիկը չապրի այս աշխարհում, բայց դառնա իսկական հերոսուհի։ Նա կարող է շատ փոքրիկ կյանքեր փրկել,–իր որոշումը բացատրեց էմմին։


Երիտասարդ մայրիկը ծննդաբերեց նախատեսված ժամկետում։ Արատով ծնված փորիկին անվանեցին Hope (Հույս)։ Նա ապրեց մեկ շաբաթից քիչ` ընդամենը 72 րոպե... Շնորհիվ նրա երիկամի և լյարդի բջիջների շատ այլ փոքրիկներ ապրելու հնարավորություն ստացան։
–Հույսը մեկ ժամից մի քիչ շատ ապրեց, բայց նա ընդմիշտ փոխեց մյուս նորածինների կյանքը։ Մենք նրան իսկական հերոսուհի ենք համարում,–հպարտորեն եզրափակեց Էմմա Լին։