Քաղցկեղի ախտանիշներ, որոնք տղամարդկանց մեծամասնությունն անտեսում է
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Շատ տղամարդիկ անտեսում են քաղցկեղի վաղ նշանները՝ չհասկանալով, որ դրանք զգուշացնող նշաններ են մարմնի կողմից և պետք է անհապաղ դիմել բժշկի, քանի դեռ վիճակը չի բարդացել։
Քաղցկեղի վաղ ախտանշաններից են՝
• Ցավ և ծանրության զգացում աճուկներում, գոտկատեղում, ազդրերում և որովայնում։ Սրանք կարող են լինել շագանակագեղձի քաղցկեղի նշաններ։
• Էրեկցիայի խանգարումներ, որը շագանակագեղձի քաղցկեղի ևս մեկ նշան է։
• Ամորձիների այտուցվածություն, որը ամորձիների քաղցկեղի նշաններից մեկն է, որն առանց ցավի է։
• Միզելու հետ կապված դժվարությունները ևս կարող են լինել շագանակագեղձի քաղցկեղի նշան։
• Կրծքերի ցավը, արտադրությունը կրծքապտուկից կարող է լինել կրծքի քաղցկեղի նշան, որը տղամարդկանց մոտ ևս պատահում է։