Կինը 46 տարի շարունակ իր մեջ կրել է չծնված փոքրիկի (լուսանկարներ)
LifestyleՄարոկուհի Զարա Աբուտալիբը 46 տարի իր մեջ կրել է չծնված փոքրիկին: Զարա Աբուտալիբի անհավանական պատմությունը սկսվել էր դեռեւս 1955թ.-ին, երբ կնոջ մոտ սկսվեցին նախածննդաբերական ցավերն ու նա գնաց հիվանդանոց «ազատվելու» համար: Այնտեղ Զառայի աչքի առաջ մահացավ մի կին, ով քիչ առաջ էր ծննդաբերել, ինչի հետեւանքով նա այնպես վախեցավ, որ որոշեց վերադառնալ տուն: Մարոկոյի մշակույթում գոյություն ունի հավատ, որ երեխան կարող է երկար ժամանակ անվնաս մնալ մոր արգանդում, իսկ Զարան այն մարդկանցից էր, ով անկասկած հավատում էր այդ միֆին: Նա 40 տարի շարունակ իր արգանդում էր պահում երեխային, մինչեւ որ ուժեղ ցավերի պատճառով որոշեց դիմել բժիշկների օգնությանը: Հետազոտությունից պարզ դարձավ, որ Զարան տարել է ընդհատված հղիություն: Պտուղը հասունացել էր սխալ հատվածում ու ժամանակի հետ ընդհատվել:




