ԲՀԿ-ն առաջարկում է ստեղծել վարկերի արդյունավետության ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողով
EconomicsԱզգային ժողովի ԲՀԿ խմբակցությունն առաջարկում է ստեղծել կառավարության վերցրած վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով:
Այս մասին Ազգային ժողովում «2015թ. նոյեմբերի 4-ին Երևանում ստորագրված, Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցի քննարկման ժամանակ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը:
«Խոսքը վերաբերում է ոչ միայն գործող, այլ նաև նախորդ կառավարության վերցրած վարկերին: Մենք պետք է ուսումնասիրենք դրանց արդյունավետությունը, հասկանանք, թե որտեղ է խնդիրը և ինչու է վարկերի նկատմամբ այսպիսի անվստահության մթնոլորտ ձևավորվել»,- նշեց Զոհրաբյանը:
Նա բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց առաջիկա օրերին հավաքվել և քննարկել ԲՀԿ-ի առաջարկը: «Մենք պետք է ստեղծենք այդ հանձնաժողովը՝ լինի դա հիմա, թե գարնանային նստաշրջանի ընթացքում: Ես կարծում եմ, որ կա դրա անհրաժեշտությունը, որպեսզի մենք կարողանանք վարկերի օգտագործման շուրջ այս անվստահության մթնոլորտը հաղթահարել և հասկանանք, թե որտեղ է թաղված շան գլուխը»,- եզրափակեց պատգամավորը: